«Հրապարակ». ՀԱԿ-Փաշինյան անջրպետը խորացել է. ՍԴ-ն ազատագրելու Վահե Գրիգորյանի ջանքերն արդյունք չեն տվել

«Հրապարակ». ՀԱԿ-Փաշինյան անջրպետը խորացել է. ՍԴ-ն ազատագրելու Վահե Գրիգորյանի ջանքերն արդյունք չեն տվել

«Կառավարության կողմից Վահրամ Ավետիսյանի առաջադրումը ՍԴ դատավոր, խորացրել է ՀԱԿ-Նիկոլ Փաշինյան անջրպետը։ Դա անակնկալ է եղել նաեւ Վահե Գրիգորյանի համար, ով կարծում է, որ ՍԴ-ն նախկինների «լծից» ազատագրելու իր ջանքերն արդյունք չեն տվել, քանի որ ՍԴ է գործուղվում նախկին իշխանությունների դատական սպասարկուի որդին։ Մինչ այդ քննարկվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, սակայն վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը փոխել է որոշումը։

Չի բացառվում, որ Զեյնալյանի թեկնածությունն էլ ներկայացնի Արմեն Սարգսյանը։ 2 օր առաջ կարծես թե վերջնական էր նաեւ Դատավորների ժողովի թեկնածուն՝ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը, սակայն նրա մասին էլ ասում են՝ ինքնուրույն է եւ անկանխատեսելի, ինչը խորհելու տեղիք է տվել իշխանություններին։ Այլընտրանքային թեկնածու է համարվում Երեւանի դատավոր Լիզա Գրիգորյանը:

2018-ին նա կրկին հավակնում էր դառնալ ՍԴ դատավոր, բայց ընտրությունը կանգնեց Արման Դիլանյանի վրա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում