Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուքի 9 մասնակից է ձերբակալվել

Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուքի 9 մասնակից է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amՄոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է հայերի և ադրբեջանցիների միջև բախումների 9 մասնակիցներին: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, հայտնել են ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, գրում է eadaily.com-ը։

«Ոստիկանության աշխատակիցները ձերբակալվել են 9 մարդու՝ անօրինական արարքներ կատարելու կասկածանքով։ Հուլիսի 24-ին Մոսկվայի տարածքում կոնֆլիկտային իրավիճակներ են տեղի ունեցել քաղաքացիների միջև։ Մասնավորապես, Տինաոյում (Տրոիցկի և Նովոմոսկովսկի վարչական շրջանների միավորված անվանումը) տղամարդը ծեծկռտուքի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել, վնասվել է խանութի ապակիները: Մեկ այլ պատահարի ընթացքում անհայտ անձինք կոտրել են սրճարանի և ավտոլվացման կետերի ապակիները, ինչի հետևանքով այցելուներից մեկը վիրավորվել է ապակու բեկորներով: Հարուցվել են քրեական գործեր՝ ՌԴ ՔՕ 213 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով («խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից»)»,-ասել են ոստիկանությունում։

Ոստիկանությունում ընդգծել են, որ անհապաղ կասեցնելու են հասարակական կարգի խմբային խախտումների ցանկացած դրսևորում, ինչպես նաև իրավախախտներին օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու համար: Բացի այդ, ՌԴ միգրացիոն օրենսդրության համաձայն՝ օտարերկրացիների համար կարող է սահմանվել երկիր մուտքի ժամանակավոր սահմանափակում՝ հինգ տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում