Ռուսահայության անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է, բայց վերջինս չի կարողանում ՌԴ-ում հարցեր լուծել. Միքայել Մինասյան

Ռուսահայության անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է, բայց վերջինս չի կարողանում ՌԴ-ում հարցեր լուծել. Միքայել Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում անդրադարձել է ՌԴ-ում հայերի ու ադրբեջանցիների միջև տեղի ունեցող իրադարձություններին։

«Հիմա փորձում են ներկայացնել, որ ՌԴ-ում նման վիճակ է, քանի որ Հայաստանում պատերազմ է, բայց սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում կամ Ղարաբաղում սրացում կա, բայց առաջին դեպքն էր, երբ ՌԴ-ում նման խայտառակ դրություն կա, որովհետև ՀՀ-ում ոչ ոք չի զբաղվում այդ հարցով»,-ասել է նա։

Միքայել Մինասյանը ռուսահայությանը կոչ է արել առերեսվել իրականությանը։

«Ռուսահայությունը պետք է հասկանա, որ իրենց անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է, որը ոչ միայն չի ուզում, այլև չի կարողանում լուծել հարցեր։ Հիմա Նիկոլ Փաշինյանը պետք է Մոսկվայում հայկական իրականության հարցերը լուծի՝ հայկական ծիրանից մինչև հայկական կապիտալի հարցերը»,-ասաց նա։

Միքայել Մինասյանն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի երաշխավորն է՝ լինի ՌԴ-ում թե այլուր։

«Հիմա ՀՀ-ում ոչ ոք չի զբաղվում այդ հարցով։ Չի զբաղվում, որովհետև չի ուզում, որովհետև չի կարող, պետք չի․․ հետևաբար խնդրում եմ՝ ինքնակազմակերպվեք շատ արագ, հասկացեք, որ այս ամենի մեղավորը Նիկոլն է, խաչ քաշեք ու զբաղվեք ձեր գործով, որովհետև պրոբլեմները ձերն են լինելու»,- ասաց նա՝ ՌԴ-ում բնակվող հայերին կոչ անելով չտրվել էմոցիաներին ու սադրանքների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում