ՊՆ խոսնակը՝ Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

ՊՆ խոսնակը՝ Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, Times.amՀուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 220 կրակոց:

Չինարի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ։

Ցղունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ։

Զանգակատուն, Չիվա ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 13 անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում