Ռոբերտ Քոչարյան. Իմ բանկային հաշիվներին փոխանցում կատարվում է մեկ աղբյուրից

Ռոբերտ Քոչարյան. Իմ բանկային հաշիվներին փոխանցում կատարվում է մեկ աղբյուրից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.amԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ ապօրինի ձեռք բերված գույքի մասին խոսակցություններին ու լուրերին։

«Հարգելի դատարան, ուղղակի մի փոքր շեշտադրում, շատ է խոսվել ապօրինի ձեռք բերված գույքի մասին։ Հիմա մենք քննարկում ենք իմ գույքի ու հաշիվների կալանքի հարցը։ Դա մեկ տուն է, որը ես ստացել եմ պետության կողմից, և երկու բանկային հաշիվներ, որոնց բոլոր փոխանցումները կատարվել են մեկ աղբյուրից՝ ԱՖԿ Սիստեմայից, որտեղ ես աշխատում եմ։ Այդ հաշիվների օրինականությունը որևէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել, նաև դրա վերաբերյալ դուք նյութեր ունեք։ Ես սա հնչեցրեցի և Ձեր, և ավելի շատ հանրության համար»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Միջնորդություններին լուծում տալու համար դատարանը պաշտպանական կողմին խնդրեց տրամադրել տեղեկություններ կալանքի տակ եղած գույքի արժեքի ու կազմի մասին։

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունեա օգոսոտսի 4-ին, ժամը 13-ին։

Հիշեցնենք, որ այսօրվա նիստում Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին վերացնել նրանց անշարժ ու շարժական գույքի, հաշիվների վրա դրված կալանքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում