AM | RU
USD
EUR
RUB

Համաշխարհային տնտեսության ազդեցությունը կենսաթոշակային ֆոնդերի վրա․ Ամունդի–ԱԿԲԱ

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, Times.amԿորոնավիրուսային համաճարակը համաշխարհային տնտեսության համար նոր մարտահրավերներ ու դժվարություններ ստեղծեց: Ճգնաժամը տարածվեց գրեթե բոլոր ոլորտների վրա՝ ստեղծելով տնտեսական խորը անկման բոլոր նախադրյալները: Տնտեսական դժվարություններից անմասն չմնաց նաև Հայաստանը:

«Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված 2020թ.–ի 1-ին կիսամյակում համաշխարհային տնտեսությունը հայտնվեց աննախադեպ խորը ճգնաժամի մեջ: Համաձայն վերջին կանխատեսումների, համաշխարհային տնտեսական անկումը 2020թ.–ին կկազմի մինուս 4.3%։ Որոշ երկրների գծով անկումը կարող է հասնել նույնիսկ երկնիշ թվերի։ Հայաստանը, լինելով համաշխարհային տնտեսության մաս, ևս բացասաբար արձագանքեց: Դրամավարկային և հարկաբյուջետային խթանների համակցությունը կօգնի ակտիվացնել համաշխարհային տնտեսությունը: Սակայն, ինչպես համաճարակի ցիկլի դեպքում էր, տնտեսությունների վերականգնումը ևս տեղի կունենա հաջորդական փուլերով: Այսինքն, դրանք կվերականգնվեն տարբեր ժամանակահատվածներում և տարբեր արագությամբ։

2020թ.–ի 1-ին եռամսյակում արձանագրված խորը անկումից հետո, համաշխարհային ֆինանսական շուկաները 2-րդ եռամսյակը մեկնարկեցին դրական միջավայրում՝ պայմանավորված տարբեր կառավարությունների և կենտրոնական բանկերի կողմից ցուցաբերած աննախադեպ ծավալի օժանդակությամբ: Արդյունքում, ամբողջ 2-րդ եռամսյակի ընթացքում ռիսկային ակտիվները՝ հատկապես բաժնետոմսերը, բավականին արագ վերականգնվեցին, նույնիսկ ավելի արագ, քան սպասվում էր։ Հայաստանյան ֆինանսական շուկան ևս դրական արձագանքեց: Մասնավորապես, տարվա 1-ին եռամսյակում արձանագրվեց որոշակի անկում, բայց 2-րդ եռամսյակի ընթացքում այն վերականգնվեց՝ արտահայտվելով փոխարժեքի կայունացմամբ և պարտատոմսերի գների աճով։ Նշված բոլոր գործոնները նպաստեցին, որպեսզի Ամունդի–ԱԿԲԱ-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը վերականգնվի, որի միջին տարեկան ցուցանիշը 2020թ.–ի հունիսի վերջի դրությամբ տատանվել է 8.8-9.3%-ի սահմանում՝ կախված ֆոնդի տեսակից: Միայն այս տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում Ամունդի-ԱԿԲԱ–ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը աճել է շուրջ 10%-ով կամ 14 մլրդ դրամով՝ հունիս ամսվա վերջի դրությամբ կազմելով ավելի քան 149 մլրդ դրամ։ Նշված աճը պայմանավորված է ինչպես մասնակիցների կողմից սոցիալական հատկացումներով, այնպես էլ՝ դրական եկամտաբերությամբ: Եթե մեկ խոսքով ամփոփենք, ապա ֆոնդերի եկամտաբերությունը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է, բայց դեռ վաղ է ենթադրել, որ կրկին անկում չենք ունենա, քանի որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված անորորշությունները դեռ շարունակվում են: Համաճարակի հնարավոր 2-րդ ալիքը, ինչպես նաև հնարավոր աշխարհաքաղաքական ռիսկերն ու պարտքի ավելի բարձր մակարդակը այն գործոններն են, որոնք կարող են մոտ ապագայում հանգեցնել առավել մեծ տատանողականության: Այս ճգնաժամը մեկ անգամ ևս փաստեց ֆոնդերի կառավարման գործընթացում ֆրանսիական Ամունդիի կողմից կիրառվող և հայաստանյան Ամունդի-ԱԿԲԱ–ի կողմից տեղայնացված մոտեցումների կենսունակությունն ու ճկունությունը, որի հիմքում դրված են ընտրողականության և դիվերսիֆիկացիայի առանցքային սկզբունքները. դիվերսիֆիկացիա՝ ըստ երկրների և աշխարհամասերի, ըստ արժույթների, ակտիվների դասերի, արժեթղթերի և թողարկողների։

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲ ընկերությունը հիմնադրել են ԱԿԲԱ Բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական «Ամունդի» ընկերությունը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Ֆոնդերի նախկին եկամտաբերության ցուցանիշները չեն հանդիսանում հստակ կողմնորոշիչ ընթացիկ կամ ապագա եկամտաբերության ցուցանիշների համար:

Լրահոս
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ ՊԲ Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին Արցախի համար հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար Օրվա ընթացքում հակառակորդը կորցրել է «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ. մանրամասներ Ինչպես է հայկական զինուժը գրոհում հակառակորդի հենակետը (տեսանյութ) ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Բաքուն հայտնել է խաղաղ բնակչության շրջանում 14 զոհի մասին Հունաստանի նախաձեռնությամբ ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպում է տեղի ունեցել Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի հերթական խոցումները Գախարիան հայկական և ադրբեջանական կողմերին առաջարկել է հանդիպել Թբիլիսիում Թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը․ կան զոհեր և վիրավորներ․ Վահրամ Պողոսյան Հունաստանը պահանջել է ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ հրավիրել Փաշինյանը Հասան Ռոհանիին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ. ՀՀ ՊՆ ՌԴ զինվորականները ուշիուշով հետևում են իրադրության զարգացմանը․ Պեսկով ՀՀ ՊՆ-ը կարևոր հայտարարություն է արել Գարիկը կենսուրախ, միշտ ժպտացող երիտասարդ էր. ասում էր՝ սպասեք, գալու եմ ու տեսեք՝ ինչեր եմ անելու Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա. Շուշան Ստեփանյան ԼՂ-ում մարտի են դուրս եկել «Սառը պատերազմի ատոմային հրեշները». Независимая газета Ադրբեջանական մամուլի լուրը, թե Արցախում բունկեր են ոչնչացրել, որտեղ բարձրաստիճան զինվորականներ կային, կեղծ է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ Մակրոնը մտահոգ է Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններով և ԼՂ հարցը կքննարկի Պուտինի և Թրամփի հետ Հայաստանի վարչապետը Թուրքիային մեղադրել է անկայունություն «արտահանելու» համար ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ «Տեսա, կրակեցի». զինվորը պատմում է՝ ինչպես է խոցել թշնամու ԱԹՍ-ն Փաշինյանն այս փուլում հնարավոր չի համարում Երևան-Մոսկվա-Բաքու եռակողմ հանդիպումը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 458 դեպք Ի՞նչ ուղղությամբ կզարգանա ԼՂ հակամարտությունը․ New York Times-ի անդրադարձը «Հակամարտության սրումը հենց Ադրբեջանն է նախաձեռնել. սա Թուրքիայի հետ պայմանավորված գործողություն էր». Զատուլին Չափազանց կարևոր է Իրանի՝ Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անփոփոխ դիրքորոշումը․ Իրանում ՀՀ դեսպան Ադրբեջանի ավիացիան հարվածներ է հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օդում են Թուրքիայի F-16 կործանիչները Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ–ին. Փաշինյան Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը. Փաշինյան Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ. ՊՆ Երևանը դեմ է խաղաղապահների տեղակայմանը. Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական ԶԼՄ-ներին Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել և վերագրում է հայկական ուժերին. Շուշան Ստեփանյան «Հայաստանի դեմ պատերազմը ձեռնտու է միայն Էրդողանին, սակայն ՌԴ-ն Անկարայի ձգտումներին մատների արանքով չի նայի»․ ռուս փորձագետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ստեփանակերտում ՀՕՊ ստորաբաժանումները հակառակորդի 2 ԱԹՍ են խոցել «Հրապարակ». Այս օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտական մկրտություն ստացավ․ նա կատարեց խոստումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan