Երբևէ այսքան բռնություն չի կիրառվել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, որքան հիմա. Արթուր Դանիելյան (տեսանյութ)

Երբևէ այսքան բռնություն չի կիրառվել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, որքան հիմա. Արթուր Դանիելյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amՄեզ երկու տարի շարունակ ասել են, որ նախկինում բանակը թալանվել է, հիմա չի թալանվում, հիմա բարելավվել է և որակական նոր աստիճանի վրա է, ինչը ակնհայտորեն սուտ է: Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց «Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանը՝ ներկայացնելով տարբեր ոլորտներում իշխանության գործունեությունը:

«Բանակում սնունդը էականորեն բարելավվել է, քանի որ ավելի շատ գումար է ծախսվում, քան նախկինում, գրեթե 2-2,5 անգամ ավելի, սակայն անվտանգությունը չի բարելավվել, ընդհակառակը՝ էականորեն վատացել է»,-ասաց նա:

Արթուր Դանիելյանը անդրադարձավ նաև առողջապահության ոլորտին՝ ներկայացնելով ոլորտի բացթողումները և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վերաբերմունքը համավարակի սկզբնական փուլում, մասնավորապես, երբ Արսեն Թորոսյանը կորոնավիրուսը համարում էր շարքային գրիպ և կոչ էր անում ուշադրություն չդարձնել դրան: «Հիմա մենք հազար զոհ ունենք կորոնավիրուսի արդյունքում, մի քանի հարյուր հազար մարդ էլ ունի լուրջ ֆինանսական խնկդիրներ»,-ասաց նա:

Արթուր Դանիելյանը ներկայացրեց նաև կրթության ոլորտի բացթողումները, խոսեց քաղաքական իրավիճակից: «Երբևէ այսքան բռնություն չի կիրառվել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, որքան հիմա և հենց արտակարգ դրությունը դրա համար է, որ լռեցնեն ընդդիմախոսներին: Այն, ինչ տեղի է ունեցել իմ և Ալեն Սիմոնյանի հետ այս գծի մեջ է՝ ասել մի բան, անել մեկ այլ բան»,-ասաց նա և նշեց որ իր հորն էլ մեղադրում են սեփական ստորագրությունը կեղծելու մեջ

Արթուր Դանիելյանը նշեց, որ եթե նույնիսկ իրեն ձերբակալեն, ինքը շարունակելու է պայքարը, չի հանձնվելու: «Ինձ միայն ֆիզիկապես կարող են հեռացնել»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում