ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում 3+2 ձևաչափով հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնանը. «ՌԻԱ Նովոստի»

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում 3+2 ձևաչափով հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնանը. «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amՀայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում (ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի երեք համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները) 3+2 ձևաչափով հանդիպումը կարող է կայանալ աշնան սկզբին, ինչի անցկացումը կախված կլինի երկու պետությունների հարաբերությունների և կորոնավիրուսի համավարակի դինամիկայով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը:

Ընդ որում, աղբյուրի խոսքով՝ «ամեն օր մշտական ռեժիմով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթանում են համանախագահների միջև շփումները»։

«Այժմ գլխավոր խնդիրը իրավիճակի թուլացումն է, ինչը բավական լարված է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դիվանագիտական լուծման տարբերակների որոնումը»,- ասել է աղբյուրը:

Աղբյուրի խոսքով՝ հանդիպման վայրը դեռևս որոշված չէ, և այն կարող է «անցկացվել ցանկացած վայրում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում