«Ժողովուրդ». Դատավորներից ոչ ոք չի ցանկանում առաջադրվել որպես ՍԴ դատավորի թեկնածու. անելանելի վիճակ է ստեղծվել

«Ժողովուրդ». Դատավորներից ոչ ոք չի ցանկանում առաջադրվել որպես ՍԴ դատավորի թեկնածու. անելանելի վիճակ է ստեղծվել

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում հայտնվել են անելանելի վիճակի առջեւ, քանի որ դատավորներից ոչ ոք չի ցանկանում առաջադրվել որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Ինչպես հայտնի է, հուլիսի 31-ին պետք է տեղի ու­նենա Դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ, ի թիվս օրակարգային հարցերի, պետք է ընտրվեր Բարձրագույն դատական խորհրդի անդամ եւ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ի սկզբանե դատական համակարգի թեկնածուն Լիաննա Հակոբյանն էր, ում հետ վերջերս մրցակից էր հայտնվել, սակայն այժմ ուշագրավ է, որ անգամ Հակոբյանն այլեւս չի ցանկանում թեկնածու լինել, եւ դա­տական համակարգում խառնվել են իրար, քանի որ չեն կողմնորոշվում՝ ում առաջադրել, որպեսզի համաձայնի:

Հիշեցնենք, որ այժմ Սահմանադրական դատարանում դատավորի երեք թափուր հաստիք կա, եւ սեպտեմբերին մեկնարկող հերթական նստաշրջանում պետք է տեղի ունենան նրանց ընտրու­թյունները, իսկ մինչ այդ էլ պետք է առաջադրումներ անեն կառավարությունը, նախագահ Արմեն Սարգսյանն ու Դատավորների ընդհանուր ժողովը, սա­կայն պարզվում է, որ վերջիններս թեկնածու չեն գտնում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում