Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր

Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, Times.amՀուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 497 կրակոց:

Քոլագիր, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 5 անգամ

Երասխ, Չիվա, Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 5 անգամ

Բարձրունի, Անգեղակոթ ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 12 անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում