Փոքր Սևանում լողալու խնդիր չունենք. Վահե Ջիլավյան

Փոքր Սևանում լողալու խնդիր չունենք. Վահե Ջիլավյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Սևանում լողալու հետ կապված որևէ սահմանափակում չունենք, մարդիկ իրենք չեն ցանկանա կանաչած հատվածներում լողալ, Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Շրջակա միջավայրի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիլավյանը:

«Իսկ փոքր Սևանում, որտեղ հիմնական լողափերն են, կանաչման վտանգ չկա: Այնպես որ, փոքր Սևանում լողալու խնդիր չունենք», – ասաց պաշտոնյան:

Անդադառնալով Սևանա լճում կողակի վերացման թեմային՝ Ջիլավյանը նշեց, որ պաշարների վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

«Մայրական կազմի հետ կապված արդեն ծրագրեր ունենք: Հնեց հիմա գործընթացների մեջ ենք, և հույս ունեմ, որ կարճ ժամանակ անց կողակի մանրաձուկ բաց կթողնենք լիճ», – ասաց բանախոսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում