Սերգեյ Ղազարյանը նշանակվել է Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ

Սերգեյ Ղազարյանը նշանակվել է Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.amԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կառլեն Իշխանի Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ Սերգեյ Վալերիի Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում