«Անզգուշության» հետևանքով Ադրբեջանի սահմանապահ ծառայության զինծառայող է զոհվել
29/07/2020 13:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Հուլիսի 29-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության N զորամասում «կենցաղային աշխատանքներ կատարելիս անզգուշության հետևանքով տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով» զոհվել է ժամկետային զինծառայող Նաթիգ Գուրբանլըն: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:
Սահմանապահ ծառայության և Ռազմական դատախազության աշխատակիցները հետաքննություն են սկսել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում