«F-35 կործանիչների ծրագրից Թուրքիային դուրս թողնելն անարդար է». Թուրքիայի պաշտպանության նախարարն ԱՄՆ որոշման մասին

«F-35 կործանիչների ծրագրից Թուրքիային դուրս թողնելն անարդար է». Թուրքիայի պաշտպանության նախարարն ԱՄՆ որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Թուրքիան պատրաստ է լուծել F-35 կործանիչների շուրջ ստեղծված խնդիրներն ԱՄՆ-ի հետ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը վերջնականապես դուրս թողեց Անկարային 5-րդ սերնդի կործանիչների ստեղծման բազմակողմանի ծրագրից` Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու պատճառով: Այս մասին Վաշինգտոնում գործող Turkish Heritage Organization կազմակերպության կազմակերպած վեբինարի ժամանակ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Ինչ վերաբերում է F-35 ծրագրին, ապա ԱՄՆ կառավարության բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ ծրագրից Թուր համար: Դա ձգձգում է արտադրության ժամկետներն ու ավելացնում է ծախսերը: Նրանք (ամերիկացիները) պետք է վերանայեն իրենց որոշումը: Այդ որոշումն անարդար է, Թուրքիան, չնայած կորոնավիրուսի համավարակին, շարունակել է մատակարարել կործանիչների կարևոր մասերը»,- ասել է թուրք նախարարը:

Նա նաև հիշեցրել է, որ պատմականորեն Թուրքիան և Միացյալ Նահանգներն իրենց հարաբերություններում ունեցել են «վերելքներ և վայրէջքներ», բայց նրանք հաղթահարում են տարաձայնությունները` շնորհիվ իրենց համապարփակ և ռազմավարական դաշինքի, որը «հիմնված է ընդհանուր արժեքների և շահերի վրա»:

«Թուրքիան հանդիսանում է F-35 ծրագրի ոչ միայն գնորդ, այլ նաև գործընկեր: F-35-ի տեխնոլոգիայի պաշտպանության ապահովումը կենսական կարևորություն ունի և՛ Թուրքիայի, և՛ ԱՄՆ-ի համար: Մենք պատրաստ ենք քննարկել ինչպես ԱՄՆ-ի ցանկացած մտահոգություն С-400-ի վերաբերյալ, այնպես էլ տեխնիկական հիմքով F-35-ի համատեղելիության հարցերը»,- նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել են 2019թ.-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգերը՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չպահեց և վերջինս շարունակեց բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:

Միացյալ Նահանգներն էլ թեև իրագործեց հնչեցրած սպառնալիքների մի մասը՝ F-35 կործանիչներ չվաճառելու հարցում, սակայն ավելի խիստ պատժամիջոցների չդիմեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում