Եթե կանոնները պահենք, շատ շուտով կորոնավիրուսի մասին կխոսենք անցյալ-կատարյալ եղանակով. Նիկոլ Փաշինյան

Եթե կանոնները պահենք, շատ շուտով կորոնավիրուսի մասին կխոսենք անցյալ-կատարյալ եղանակով. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.amԱռողջապահական համակարգը զբաղվում է արդեն իսկ վարակված մարդկանցով, պարետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իսկ մարդկանց չվարակվելու հարցը լուծվում է առողջապահական համակարգից դուրս», – ասաց նա։

Վարչապետը նշեց՝ պետք է հոգ տանել միմյանց մասին։

«Չվարակվել ու չվարակել ուրիշներին, դրա համար պետք է պահպանել երեք կանոն՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն ու պարբերաբար ախտահանել ձեռքերը։ Եթե մենք այս կանոնները պահենք, շատ շուտով կորոնավիրուսի մասին կխոսենք անցյալ-կատարյալ եղանակով», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում