AM | RU
USD
EUR
RUB

Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Jerusalem Post»-ին։ Հարցազրույցի հայերեն թարգմանությունը հրապարակվել է ԱԳ նախարարության պաշտոնական էջում։

Հարց. Ինչպե՞ս բռնկվեցին վերջին շրջանի բախումները: Ձեր կարծիքով, Ադրբեջանն ինչի՞ է ձգտում հասնել:

Զոհրաբ Մնացականյան. Այս հուլիսյան բախումները վակուումում չեն առաջացել: Իրավիճակի սրումից առաջ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակաբար հնչում էին պատերազմի սպառնալիքներ, Հայաստանի դեմ ուղղված տարածքային և պատմական պահանջներ, որոնք ուղեկցվում էին միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության հանդեպ բարձրաձայնվող դժգոհություններով:

Սա Ադրբեջանի կողմից՝ ղարաբաղյան հակամարտությունը բացարձակապես սեփական պայմաններով լուծելու երկրորդ փորձն էր: Վերջին լարվածությունը ցույց տվեց, որ Ադրբեջանի կողմից ուժի և իր թվացյալ ռազմական առավելության ցուցադրումը շեշտակիորեն անհաջողության մատնվեցին, և մենք ականատես եղանք ակնհայտ սխալ հաշվարկի:

Հարց. Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է հրադադարի:

Զոհրաբ Մնացականյան. Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը համաձայնել է միջազգային միջնորդների՝ տեղում դիտորդների քանակն ավելացնելու և զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմներ ներդնելու միջոցով հրադադարի ամրապնդման վերաբերյալ բոլոր առաջարկներին: Հայաստանը շարունակում է կողմ հանդես գալ այդ և այլ միջոցառումներին՝ ուղղված լարվածության ռիսկերի նվազեցմանը:

Հարց. Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն իսրայելական շատ զինամթերք (ԱԹՍ, հրթիռներ) է կիրառում: Արդյոք երբևէ Ձեր անհանգստությունները բարձրաձայնե՞լ եք Իսրայելի կառավարության առջև: Արդյոք դիմե՞լ եք Իսրայելին՝ վերանայել այդ զենքի վաճառքն Ադրբեջանին:

Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է, քանի որ Ադրբեջանը երբեք չի վարանում կիրառել այդ զենքերը քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության դեմ:

Մենք հետևողական ենք այս հարցի հետապնդման առումով, այն մշտապես լինելու է մեր օրակարգի անքակտելի մասը թե՛ երկկողմ և թե՛ միջազգային հարթակներում: Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին:

Հարց. Ասում են՝ վերջին մարտական գործողությունների ժամանակ Հայաստանը հաջողությամբ խոցել է իսրայելական ԱԹՍ-ներ: Ի՞նչ կարող եք մեզ ասել այդ առնչությամբ:

Զոհրաբ Մնացականյան. Մեզ համար այդ զենքերը մահացու են, քանի որ դրանք սպանում են մեր մարդկանց: Մեր զինծառայողները չեզոքացրել են Ադրբեջանի զենքերը՝ անկախ դրանց ենթադրյալ ծագման աղբյուրից: Ադրբեջանի կողմից ձեռք բերված և Հայաստանի ու Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության դեմ կիրառված սպառազինության մասին փաստերը բազմաթիվ են, և հուլիսյան դեպքերը հավելյալ ապացույցներ տրամադրեցին:

Հարց. Տարիներ շարունակ Իսրայելը երկմտում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Արդյոք Դուք այդպիսի ակնկալիքներ ունե՞ք Իսրայելից: Արդյոք Դուք վերջերս բարձրացրե՞լ եք այդ հարցը Իսրայելում Ձեր գործընկերների մոտ:

Զոհրաբ Մնացականյան. Հայոց ցեղասպանության ճանաչումը մի ժողովրդի կողմից, որը վերապրել է Հոլոքոստի արհավիրքը, բարոյական հարթակում է: Դա ձեր խղճի հարցն է: Ես գիտեմ, որ շատ հրեաներ՝ հանրային դեմքեր, մտավորականներ և հասարակ մարդիկ, կիսում են այս տեսակետը: Այնուամենայնիվ, Իսրայելի իշխանությունները պետք է որոշեն՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը թե ձեռնպահ մնալ դա անելուց: Դա չի վերաբերում միայն Հայաստանին. սա վերաբերում է նաև Իսրայելին:

Լրահոս
«Օգնության հստակ ձևաչափերի հարցը կքննարկվի հավելյալ». Զախարովա Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 28-ի (լուսանկարներ) Վրաստանում մեկնարկած խորհրդարանական ընտրություններին խախտումների առնչությամբ 6 քրեական գործ է հարուցվել Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը․ կա զոհ․ Արցախի ՄԻՊ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ուղիղ Ադրբեջանի հրետակոծության հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը Թշնամին ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում, բայց կրելով մարդուժի մեծ կորուստներ, փախել է զբաղեցրած դիրքերից Թուրքիայում ավելի քան 20 հետցնցում է գրանցվել երկրաշարժից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով և Մոսկվա մեկնելը ժամանակավորապես անհնար է դարձել «Թուրքիան շարժվում է դեպի խոր տնտեսական ռեցեսիա». IIF-ի առաջատար տնտեսագետ Վարչապետին հոկտեմբերի 20-ին տեղեկացրել են, որ Լ. Տեր-Պետրոսյանը եւ Ռ. Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժը «ցնցել» է Հունաստանը և Թուրքիան, կան ավերածություններ․ Greek City Times (լուսանարներ, տեսանյութ) Ադրբեջանական զինված ուժերը փորձել են թիրախավորել Արցախի Շուշի քաղաքը Մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Աննա Նաղդալյան Թուրքիան զորքը դուրս է բերել սիրիական Համայի ռազմակետից ՊԲ-ն ոչնչացնում է ադրբեջանական դիվերսիոն խմբին (տեսանյութ) ՊԲ-ն գերեվարել է հերթական ահաբեկչին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի ՊԲ-ն շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն․ Դավիթ Բաբայան Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ֆրանսիան այժմ թիրախ է իսլամիզմի և ահաբեկչության համար. Ֆրանսիայի ՆԳ նախարար Հունաստանը կարծում է, որ վաղ թե ուշ ԵՄ-ն ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ ՌԴ փոխարտգործնախարարը չի բացառել ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ ՌԴ օդուժը շարունակում է Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հզոր հարվածների իրականացումը «Ալիևի խաղաղության ծրագրում խարդավանք կա. դրա նպատակն արցախահայերի ամբողջական շրջափակումն է»․ Կոնստանտին Զատուլին Հակառակորդի զինամթերքի ոչնչացումը (տեսանյութ) Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են․ Արծրուն Հովհաննիսյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 դեպք Թշնամին, այսօր հյուսիսում թողնելով տասնյակ դիակներ, հետ է շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան Եվրոպան պետք է վերադառնա իրականությանը, պետք է որոշակի գործողություններ ձեռնարկվեն Թուրքիայի դեմ. Հունաստանի ՊՆ Այս գիշեր մահացել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը. ՄԻՊ Իրանի ԱԳ փոխնախարարը Երևանում ներկայացրել է իր երկրի մոտեցումները ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների կրակային խոցման գործողությունները. ՊԲ «Փաստ». Աշխարհի կողմից Արցախի անկախության ճանաչման պահանջն ավելի է հասունանում «Հրապարակ». Սասուն Միքայելյանը վիրավորվելուց հետո դեռ չի կարողանում քայլել «Փաստ». Այս պատերազմը ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած ցեղասպանության շարունակությունն է «Փաստ». Նախընտրական «սիրաշահումներ» և արևմտյան «հավասարություններ» ԼՂ հարցում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 30 Արծրուն Հովհաննիսյանի, Աննա Նաղդալյանի և կամավորական Միքայել Միքայելյանի ճեպազրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Եվրոպական խորհրդարանի կուսակցությունները կոչ են արել ԼՂ-ում հրադադարի նկատմամբ միջազգային վերահսկողություն սահմանել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan