Ռոմանոս Պետրոսյանը վաղը կազատվի Կոտայքի մարզպետի պաշտոնից․ նախագիծ

Ռոմանոս Պետրոսյանը վաղը կազատվի Կոտայքի մարզպետի պաշտոնից․ նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amԿոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վազը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Հարցը ներառված է ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Նշենք, որ ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելու է Շրջակա միջավայրի նախարար, որի պաշտոնը զբաղեցնում էր Էրիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի հունիսի 1-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում