Փաստացի Ղարաբաղը Հայաստանի մարզի կարգավիճակի է վերածվում․Ռոբերտ Քոչարյան

Փաստացի Ղարաբաղը Հայաստանի մարզի կարգավիճակի է վերածվում․Ռոբերտ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: 1988 թվականից ի վեր Արցախի հարցի կարգավորումը դիտում էինք ազգերի ինքնորոշման սկզբունքի հիմքի վրա։Սա է Արցախի հարցի լուծման բանաձևը։ Երեք հեռուստաընկերությունների հետ զրույցում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այս ընթացքում Ադրբեջանը միշտ փորձել է այս հարցը բերել պետությունների տարածքային ամբողջականության դաշտ, որը մեզ համար անբարենպաստ դաշտ է։ Այս դաշտում հարցը մեզ համար բարենպաստ լուծում չունի։ Իմ մտահոգությունը կապված է նրա հետ, որ հիմա հասականալի չէ, թե հարցի կարգավորումն այսօրվա իշխանությունը ինչ սկզբունքների վրա է տեսնում։ Ես չեմ հասկանում ի՞նչ է նշանակում «Արցախը Հայաստան է և վերջ»։ Փաստացի Ղարաբաղը Հայաստանի մարզի կարգավիճակի է վերածվում։ Եվ սրա հետ զուգահեռ ասվում է, որ պետք է լուծում, որը կբարավարարի կոնֆլիկտի բոլոր կողմներին։ Ես փորձում եմ հասկանալ, թե ինչպես ենք մենք համատեղում «Արցախը Հայաստան է և վերջ» բանաձևն այն լուծման հետ, որը կարող է բավարարել կոնֆլիկտի բոլոր կողմերին։ Ես չեմ գտնում, թե այդ երկու բանաձևերը որտեղ են հատվում։ Եվ կարծում եմ, որ հենց այդ թելն է կտրել տրամաբանված Ղարաբաղյան հարցի կարգավորման բովանդակությունը»,- ասաց Քոչարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում