Արթուր Վանեցյանին կանչել են ԱԱԾ՝ բացատրություն տալու

Արթուր Վանեցյանին կանչել են ԱԱԾ՝ բացատրություն տալու

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին վաղը առավոտյան ժամը 10–ին կանչել են ԱԱԾ բացատրություն տալու։

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Թե ինչ գործի շրջանակում է Արթուր Վանեցյանը հրավիրվել ԱԱԾ, փաստաբանը չմեկնաբանեց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում