«Հրապարակ». Որքան է Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը

«Հրապարակ». Որքան է Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը պաշտոնապես անցնում է 38 հազարից, մինչդեռ Առողջապահության նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իրականում այդ թիվը 10 անգամ ավելի է, ինչը նշանակում է, որ առնվազն 380 հազար մարդ Հայաստանում վարակվել է կորոնավիրուսով։ Ինչո՞վ է բացատրվում նվազ ցուցանիշը։

«Որովհետեւ թեստերը հատկապես վերջին ամիսներին սխալ են ցույց տալիս, բացի այդ, ոչ բոլորին են թեստ անում, եթե ծանր դեպք չէ, եւ թեթեւ ախտանիշներ կան, հիմնականում չեն թեստավորում»,- պարզաբանեց մեր աղբյուրը։

2.5 միլիոն բնակչության դեպքում 380 հազարը բավականին մեծ թիվ է, եւ հենց այդ ցուցանիշն է, որ երկրում արդեն ձեւավորել է «կոլեկտիվ իմունիտետ», ինչն էլ վերջին օրերին հիվանդացության աճի նվազման պատճառն է, այլ ոչ թե դիմակային պայքարը, որը ծավալել է իշխանությունը՝ վարչապետի մակարդակով։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում