Շրջակա միջավայրի նորանշանակ նախարարն է Ռոմանոս Պետրոյանը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Շրջակա միջավայրի նորանշանակ նախարարն է Ռոմանոս Պետրոյանը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Շրջակա միջավայրի նախարարության նորանշանակ նախարարն է Ռոմանոս Պետրոյանը: Այս մասին այսօր իր ֆեսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարարին:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին իր կատարած աշխատանքների համար: «Հայաստանում բնության նկատմամբ կա ծայրահեղ մոտեցումներ և մեր խնդիրն է գտնել բալանսավորված ճիշտ մոտեցումը, որի բացակայությունը լուրջ մարտահրավերներ է բերում բնությանը»:

Վարչապետը նշեց, որ Կառավարությունը ևս ճիշտ մոտեցումներ է գտնելու բնապահպանական ոլորտը զարգացնելու համար:

Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի նախկին մարզպետն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում