Իրանը համաձայնել է ուկրաինական Boeing-ի համար փոխհատուցում վճարել Ուկրաինային

Իրանը համաձայնել է ուկրաինական Boeing-ի համար փոխհատուցում վճարել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Իրանը համաձայնել է հունվարի 8-ին «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռի խոցման համար փոխհատուցում վճարել Ուկրաինային, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավիի հայտարարությանը։

«Իրանը համաձայն է փոխհատուցում վճարել, սակայն դրա համար շատ ժամանակ կպահանջվի․․․»,- ասել է նա ուկրաինական կողմի հետ բանակցություններ վարելու վերաբերյալ լրագրողների հնչեցրած հարցին ի պատասխան։

«Չնայած որ այդ օդանավի շատ ուղևորներ մեր հայրենակիցներն են եղել, դրանում Ուկրաինայի քաղաքացիներ նույնպես եղել են»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող օդանավը Թեհրանից Կիև ուղևորվելիս սխալմամբ խոցվել էր իրանցի զինվորականների կողմից։

Օդանավում 176 մարդ էր եղել, որոնք բոլորն էլ մահացել են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am–ը, վերջերս Թեհրանը մերժել էր ուկրաինական կողմի առաջարկը 2020 թվականի հունվարին ուկրաինական Boeing 737-ի ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին փոխհատուցում վճարելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում