Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 354-ով՝ հասնելով 38 550-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 354-ով՝ հասնելով 38 550-ի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հայաստանում հուլիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 354 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38․550-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 966 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 631 է, ընդհանուր առողջացածներինը՝ 28 997, փաստացի բուժվողներինը՝ 8587 (մեկ օրում նվազել է 290-ով):

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 228-ի։ Մեկ օրում թեստավորվել է 1982 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 163 736 քաղաքացի:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (կին), 65 (տղամարդ), 41 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (տղամարդ), 63 (տղամարդ), 76 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Թարմացվել է 31.07.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 38550

Առողջացածներ – 28997

Փաստացի բուժվողներ -8587

Ընդհանուր թեստեր – 163736

Մահվան ելքեր – 738

Մահվան ելքեր այլ պատճառով –228

Հետևեք մեզ նաև Telegram-ում