Պահանջում են դադարեցնել Սորոսի հիմնադրամի գործունեությունը. Ակցիա՝ Վրաստանում

Պահանջում են դադարեցնել Սորոսի հիմնադրամի գործունեությունը. Ակցիա՝ Վրաստանում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Հուլիսի 30-ի երեկոյան «Վրացական քայլերթ-ազգային շարժում» քաղաքական միավորումն ակցիա է անցկացրել «Բաց հասարակությունների հիմնադրամի» (Սորոսի հիմնադրամ) գործունեության դեմ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի առաջին ալիքի կայքը:

Ցուցարարները հավաքվել են «Ռուսթավելի» մետրոկայարանի դիմաց և շարժվել են դեպի հիմնադրամի գրասենյակ:

Ցուցարարները պահանջում են արգելել հիմնադրամի գործունեությունը Վրաստանում:

Նշենք, որ հուլիսի սկզբին «Վրացական քայլերթ» շարժումը կուսակցության կարգավիճակ է ստացել և պատրաստվում է մասնակցել հոկտեմբերի 31-ին երկրում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում