41 տարեկանում մահացած ՊԵԿ աշխատակիցը վարակված էր կորոնավիրուսով

41 տարեկանում մահացած ՊԵԿ աշխատակիցը վարակված էր կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Analitik.am: 41 տարեկան հասակում մահացած ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 9 բաժնի պետ Ռաֆաել Գյուլասարյանը վարակված է եղել կորոնավիրուսով: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը:

Ավելի վաղ ԱՆ-ն հայտնել էր, որ նախորդ օրը կորոնավիրուսից մահացած ամենաերիտասարդ պացիենտը եղել է 41 տարեկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում