Խամենեին ԱՄՆ-ի պատժամիջոցները որակել է հանցագործություն Իսլամական Հանրապետության դեմ

Խամենեին ԱՄՆ-ի պատժամիջոցները որակել է հանցագործություն Իսլամական Հանրապետության դեմ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ԱՄՆ-ի պատժամիջոցները որակել է հանցագործություն Իսլամական Հանրապետության դեմ: Համապատասխան հայտարարությունը նա արել ուրբաթ Վաշինգտոնի կողմից իրանական միջուկային, հրթիռային և ռազմական ծրագրերի նկատմամբ սահմանափակիչ միջոցների ընդլայնման ֆոնին:

«Ամերիկյան պատժամիջոցները հանցագործություն են Իրանի դեմ»,- ասել է Խամենեին: Նրա ելույթը, որը նվիրված էր Իդե կուրբան (Կուրբան բայրամ) զոհաբերության կրոնական տոնին, հեռարձակել է պետական հեռուստատեսությունը,

Հոգևոր առաջնորդը հավելել է, որ Իրանը բանակցությունների ճանապարհին չպետք է գնա զիջումների:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում