Ովքեր են հարստացել համավարակի ընթացքում․Forbes

Ովքեր են հարստացել համավարակի ընթացքում․Forbes

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Analitik.amForbes- ը կազմել է այն միլիարդատերերի ցուցակը, որոնց կարողությունը մարտի կեսերից արագ տեմպերով աճել է: Նրանց թվում և՛ՏՏ գործարարներ կան, և՛ ՏՏ ներդրողներ:

Առաջին տեղում ներդրող Լեոնիդ Բոգուսլավսկին է:

«Այս ամենը DataDog-ի շնորհիվ է, որի արտադրանքը հաճախորդներին թույլ է տալիս վերահսկել իրենց ամպային պահեստների աշխատանքը:

Ընկերության բաժնետոմսերը մարտի 18-ից մինչև հուլիսի 20-ը գրեթե եռապատկվել է՝ 32 դոլարից հասնելով 92 դոլարի: ԻսկԲոգուսլավսկու կարողությունը, ում պատկանում է բաժնետոմսերի 8,2% -ը, աճել է 88% -ով՝ 1,5 միլիարդ դոլարից մինչև 2,8 միլիարդ դոլար», – գրում է պարբերականը:

Երկրորդ տեղում սուլեյման Քերիմովն է և իր ընտանիքը, իսկ առաջատարների եռյակը սահմանափակում է «Յանդեքս»-ի համահիմնադիր Արկադի Վոլոժը։

Սակայն, ըստ պարբերականի, դրան նպաստել է ոչ թե համավարակը, այլ «Յանդեքս»-ի նորությունները։

Հուլիսի 20-ին «Յանդեքս»-ի բաժնետոմսերը հասել են ամենաբարձր նշաձողին․ մեկ բաժնետոմսի համար 4020 ռուբլի: Մարտից ի վեր Վոլոժի կարողությունն աճել է 75% -ով՝ 1,2 միլիարդ դոլարից հասնելով 2.1 միլիարդ դոլարի։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում