«Հրապարակ». Արթուր Վանեցյանի դեմ հիմա էլ ապօրինի զենքի գործ են «կարում»՝ զավեշտալի սցենարով

«Հրապարակ». Արթուր Վանեցյանի դեմ հիմա էլ ապօրինի զենքի գործ են «կարում»՝ զավեշտալի սցենարով

«Հրապարակ»-ը գրել է, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է կոորդինացնում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի դեմ հարուցված քրեական գործերի ընթացքը։

Եվ քանի որ պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքով Վանեցյանին ԱԱԾ կաչելը, ըստ փաստաբանի, անհեթեթություն և օրենքի չիմացություն է, իսկ քաղաքական միտումը՝ ակնհայտ, երեկ, թերթի տեղեկություններով, արդեն նյութերի նախապատրաստումը մերժվել է, եւ այս գործը դեռ չհարուցված՝ փակվել է։

Սակայն, քանի որ վարչապետի հրահանգը շատ խիստ է՝ ամեն գնով հետապնդում սկսել Վանեցյանի դեմ, երեկ ԱԱԾ-ն նոր գործ է երկնել, եւ անգամ մարդ են ձերբակալել։ Հիմա էլ փորձում են ապօրինի զենքի մեղադրանք ներկայացնել Արթուր Վանեցյանին:

«Այս սցենարի զավեշտն այն է, որ զենքը, որն իբր ապօրինի է եւ պատկանում է Վանեցյանին, գտնվում է ոչ թե նրա տնօրինության տակ, ասենք՝ իր տանը կամ գրասենյակում, այլ՝ ԱԱԾ-ում։ Մեզ հանձնարարել են հայտարարել, թե իբր ԱԱԾ-ի աշխատասենյակներից մեկում հայտնաբերվել է մի ապօրինի զենք, որը պատկանում է Ա․ Վանեցյանին»,- ասել է թերթի ԱԱԾ աղբյուրը:

Ի դեպ, «ապօրինի» զենքը գտնվելիս է եղել ԱԱԾ սպառազինության բաժնում, որի պետն այժմ ձերբակալված է։ ԱԱԾ-ից թերթին ասել են՝ պաշտոնական հաղորդագրություն կտարածեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում