Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 291 դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 291 դեպք

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amՀայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 291 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38,841-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 977 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 977-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 560 է, ընդհանուր առողջացածներինը՝ 29․557 փաստացի բուժվողներինը՝ 8307 (մեկ օրում ավելացել է 280-ով): Մեկ օրում թեստավորվել է 1920 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 165656 քաղաքացի:

Թարմացվել է 01.08.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 38841

Առողջացածներ – 29557

Փաստացի բուժվողներ -8307

Ընդհանուր թեստեր – 165656

Մահվան ելքեր – 749

Մահվան ելքեր այլ պատճառով –228

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում