Փաշինյանին այլ բան չի մնում, քան հրաժարական տալ

Փաշինյանին այլ բան չի մնում, քան հրաժարական տալ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, FacebookԲացահայտվեց նաև Փաշինյանի վերջին սուտը: Պարզվեց, որ թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունն ամենևին էլ հայկական երևույթ չէ, ինչպես ինքն էր ասում: Այն ֆինանսավորվել է դրսից, այդ հեղափոխությունն իրականացրել են օտարերկրյա գործակալները՝ արևմտյան և թուրքական գրանտներով սնվող ՀԿ-ների հետ միասին: Փաշինյանն ընդամենը խամաճիկ է եղել՝ դրված այս ամենի գլխին, մարդ, որ հանուն այսրոպեական իշխանության, համաձայնել է ծառայել գլոբալիզացիայի անվան տակ գործող սորոսական հրեշին:

Մենք այսօր հայտնվել ենք մի փուլում, որ գործընթացները դուրս են գալիս Հայաստանի անվտանգության մարմինների վերահսկողությունից: Նիկոլ Փաշինյանն այլևս իրավիճակին չի տիրապետում: Արսենթորոսյանները, սծյոպիկսաֆարյանները, արմանբաբաջանյանները, արայիկհարությունյանները, վահեգրիգորյաններն ու մյուսները Փաշինյանի քթից բռնած անել են տալիս այն, ինչ թելադրում են իրենց արտասահմանյան տերերն ու Հայաստանի կործանման գաղափարախոսները:

Փաշինյանն այնքան անզոր է այդ ոհմակի առաջ, որ ՀԽ նախագահ է նշանակում Սծյոպիկ Ճըպըլ Սաֆարյանին, չի կարողանում դատել Դավիթ Սանասարյանին, մանդատազուրկ չի անում Արման Բաբաջանյանին, չի կարողանում ազատվել ВОЗ-ի տղա Արսեն Թորոսյանից և ԿԳԲՏ նախարար Արայիկ Հարությունյանից: Փաշինյանն այնքան անզոր է, այդ ոհմակի առաջ, որ հլու-հնազանդ կատարում է արտակարգ ռեժիմը երկարաձգելու նրա պահանջը: Չլինի այդ ռեժիմը՝ ժողովուրդը կսրբի, կտանի այս աղբը, որ լցվել է բոլոր պետական օղակներն ու անգամ ուժային կառույցները:

Փաշինյանն այսօր որևէ ազդեցություն չունի նաև ՀՀ արտաքին քաղաքականության վրա: Հայաստանը րոպե առ րոպե դուրս է մղվում բոլոր վերպետական կառույցներից, որոնց անդամակցում է: Դրա հետևանքով Հայաստանը կարող է հայտնվել թուրք-ադրբեջանական աքցանի մեջ և հրաժեշտ տալ իր անկախ գոյությանը:

Ավելի վաղ Փաշինյանը դեռ հնարավորություն ուներ սորոսական այս աղբը դուրս թափել կառավարությունից ու ԱԺ-ից և զբաղվել Հայաստանը դժվար կացությունից դուրս բերելու գործով: Այսօր, սակայն, ելքը մեկն է՝ ժողովրդական աջակցությունից զրկված Փաշինյանը, եթե դեռ վերջնականապես չի կորցրել պետական գործչի զգացողությունը, պետք է հրաժարական տա և բացահայտի ողջ իրականությունն այսպես կոչված թավշյա, ոչ բռնի ժողովրդական գունավոր հեղափոխության մասին:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում