ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում

ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.amԿիրակի օրը ԱՄՆ ռազմածովային ու ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել Սև ծովում՝ հրթիռային ավիակիր USS Porter-ի ներգրավմամբ: ԱՄՆ ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի հայտարարությունը հրապարակել է ՏԱՍՍ-ը:

Բացի կործանիչներից, զորավարժությանը մասնակցել էին Poseidon P-8A հետախուզական ինքնաթիռ, չորս F-16 կործանիչ, ինչպես նաև KC-135 Stratotanker լիցքավորող ինքնաթիռը և MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը:

«Այս ռազմաուսումնական գործողության ընթացքում Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ անցկացրած համատեղ գործողությունները թույլ տվեցին իրականացնել ճիշտ ժամանակին և իրականին մոտ վարժանքներ՝ Սևծովյան տարածաշրջանի ծովային հատվածում ԱՄՆ-ի գործելու պատրաստվածության ամրապնդման համար»,- հայտնել է Վեցերորդ նավատորմի հրամանատար, փոխծովակալ Յուջին Բլեքը:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ զորավարժությունը տեղի է ունեցել միջազգային ջրերում և օդային տարածքում: Միևնույն ժամանակ USS Porter ավիակիրը և Poseidon P-8A հետախուզական ինքնաթիռները Sea Breeze 20-րդ զորավարժություններին մասնակցելուց հետո ներկայում գործունեություն են ծավալում Սև ծովում:

Սև ծովում ուկրաինա-ամերիկյան Sea Breeze – 2020 զորավարժությունն անցկացվել է հուլիսի 20-ից 27-ը: Զորավարժություններին ներգրավված էին ինը երկրներից շուրջ 2 հազար զինծառայող, այդ թվում՝ ավելի քան 20 նավ, ինչպես նաև ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

Ուկրաինայից, ԱՄՆ-ից և Վրաստանից բացի Sea Breeze-ին մասնակցում էին Բուլղարիայից, Նորվեգիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Իսպանիայից և Թուրքիայից ժամանած զինծառայողները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում