AM | RU
USD
EUR
RUB

Քծնանք, անվստահություն, ներքին վախեր. իշխանության կազմաքանդումը շատ մոտ է. Մարինե Սուքիասյան

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amԿազմաքանդվող բոլոր իշխանությունները բարքերի առումով ունեն նկատելի ընդհանրություններ. որ երկրի, որ հասարակության մասին էլ խոսք գնա։

Մի քանի բնութագրիչներ կան՝ տոտալ անվստահությունը, անամոթ քծնանքը, կամակատար, բայց ոչ կարող անձանց կարևոր պաշտոնների նշանակելը և այլն։ Սրանք բոլորը վկայում են իշխանության համակարգային խնդիրների և կազմաքանդվելու մեծ ռիսկերի մասին։

Այդ մթնոլորտում բարձրաստիճան պաշտոնյաները տապալելով իրենց ֆունկցիաները, տապալելով իրենց ոլորտները, որևէ արդյունք չտալով, իրենց պաշտոնավարելու երաշխիքները տեսնում են շեֆին հրապարակային քծնելու մեջ։ Օրինակ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը, իր արևմտյան կրթությամբ հանդերձ, ամենադասական արևելյան քծնանքով հայտարարում էր, որ «Հուլիսյան դեպքերի ամբողջ գործընթացը ղեկավարել և համակարգել է վարչապետ Փաշինյանը»։

Սա մի ձևակերպում է, որից անգամ Փաշինյան Արփիի ծիծաղը կգա։ Ախր մարտական գործողությունների թեժ պահին վարչապետ Փաշինյանը ողջ աշխարհի առաջ դեռ ճշտում էր ադրբեջանական Ուազի ճակատագիրը և, եթե Դավիթ Տոնոյանը չոր չփակեր խոսակցությունը, Նիկոլը մոտ էր Ուազի «տեխասմոտրի» և ԱՊՊԱ-ի հարցերին անցնելուն։ Բայց Արմեն Գրիգորյանը լուծում է հասարակ անձնական հարց՝ դուր գալ շեֆին։ Սա առաջիկայում լինելու է վարակիչ՝ սպասեք մյուս բարձրաստիճան պաշտոնյաների քծնանքի մաստեր-կլասին։ Իսկ երբ սա սկսում է դուր գալ շեֆին, ուրեմն իշխանության կազմաքանդումը շատ մոտ է։

Իշխանության թուլության հաջորդ հատկանիշը՝ կարևորագույն պաշտոնների մեկ հատկանիշով նշանակելն է. նրանք պետք է լինեն բացառիկ կամակատար, լինեն վարչապետի ստվերը։ ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է միայն ու միայն այդ պատճառով՝ որ կատարի Փաշինյանի բոլոր հրահանգները և վտանգ չլինի անձնապես իր համար։ Սա հայտնի մոտեցում է. օրինակ Սահակաշվիլին ուներ Ամիրան Մեսխելի, որին համարում էր իր ամենավստահելի մարդկանցից մեկը, որի միջոցով էին արվում ամենաստոր բաները և, որը վերջում, ամենակարևոր պահին, ծախեց Սաակաշվիլիին՝ փոխարենը փրկելով իր գլուխը։

Նույն տրամաբանությամբ Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը՝ անել միայն այն, ինչ կասի Փաշինյանը։ Ինքնուրույն չմտածել, չխոսել, չշնչել.... Ի դեպ, նա բավական ազնիվ գտնվեց, նշանակվելուց հետո անմիջապես ասելով, որ նախարարը չի կարող ունենալ վարչապետից և կառավարությունից տարբերվող կարծիք։ Թեև Սահմանադրությունը լրիվ այլ բան է պարտադրում։

Երբ իշխանության մեջ սկսում են տիրել այս բարքերը, կառավարման էֆեկտիվությունը կտրուկ ընկնում է։ Հայաստանը հիմա այդ փուլում է։ Միակ հարցը՝ որքան ժամանակ կտևի։

Մարինե ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Լրահոս
Եվրախորհրդի ղեկավարը դիմել է ԼՂ հակամարտության կողմերին Արցախում 10 զինծառայող է զոհվել. Սամվել Բաբայան (տեսանյութ) Ադրբեջանական հարձակման պատճառով տուժել են մի շարք համայնքների ենթակառուցվածքներ Իրավիճակն առաջնագծում. Արծրուն Հովհաննիսյանի և Աննա Նաղդալյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Արցախի զինուժը հաջողությամբ հետ է մղում հակառակորդի բոլոր գրոհները. մանրամասներ ՀԱՊԿ-ը հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը առաջնագծում ԱՀ և ՀՀ ԱԳՆ-ները համակարգված աշխատում են միջազգային կառույցների հետ՝ Բաքվի ագրեսիան կասեցնելու համար Թրամփը նշել է ընտրություններում իր պարտության միակ պայմանը ԱՄՆ հայտարարությունները հիմնված են իրադրության վերլուծությունների և նրանց տիրապետած տեղեկատվության վրա Հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում Վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը. Երեմ Սարգսյան ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք կբերի Սերժ Սարգսյանը կանխատեսում էր Արցախի շուրջ ստվերային գործարքների գնալու հավանականությունը. Աշոտյան ՀՅԴ. Անթույլատրելի և դատապարտելի է իշխանությունների այս արատավոր գործելաոճը «Հայրենիք». Գագիկ Ծառուկյանը քաղբանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի Նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 3000 կրակոց. ՊԲ ԱԱԾ-ն փոխանակ զբաղվի այս փաստով, զբաղված է քաղաքական ձերբակալություններով. Մադաթյան Վաղվանից ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ Ծառուկյանի կալանքը խլացրեց պետական շահի դեմ և ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվելու աղմուկը․ Արթուր Ղազինյան Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը, որոնք կայացնում են իշխանության ցանկությանը համահունչ վճիռներ․ Էլինար Վարդանյան Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը կտրուկ աճել են ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է Պետք է ժամանակին հակազդել Հայաստանին և Արցախին ուղղված տեղեկատվական սպառնալիքներին. Աբրահամյան Իշխող քաղաքական ուժը իր քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ. Չալաբյան «Նավալնիի հետ կապված միջադեպը կարող էր բեմադրություն լինել». ՌԴ ԱԳՆ Սահմանադրական դատարանի նախահագի ընտրության ժամկետների վերաբերյալ «Հրապարակ»․ Նորայր Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել․ նա ծանր է տարել իր դեմ իրականացվող իրավական գործընթացը Դու այլեւս ոչինչ չես կարող, Նիկոլ. Աշոտյան «Ժողովուրդ»․ Բնակարանային շուկան ՀՀ-ում պասիվացել է. գործարքները նվազել են «Ժողովուրդ»․ Նոր զարգացումներ՝ Սնանկության դատարանում Արա Զոհրաբյանը դատական հայց է ներկայացրել. նա վիճարկում է Արսեն Թորոսյանի հրամաններից մեկը Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց «Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ նախօրեին կառավարության քննարկումից Ուկրաինայում օդանավ է կործանվել. Զոհեր կան «Հրապարակ». ՍԴ-ում ուժերի այնպիսի հարաբերակցություն է ձևավորվել, որ կարող են անվերջ նախագահ չընտրել, և դատարանը պարալիզացվի «Հրապարակ». ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan