Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը Մարսի մոտ կգտնվի Լիալուսինը

Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը Մարսի մոտ կգտնվի Լիալուսինը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Երկու գիշեր՝ օգոստոսի 2-ին և 3-ին, երկնքի հարավային հատվածում անզեն աչքով հնարավոր էր տեսնել Լուսնի՝ Սատուրնին և Յուպիտերին մոտենալը, իսկ օգոստոսի 9-ի առավոտյան Երկրի բնական արբանյակը կգտնվի Մարսի մոտ։

Բյուրական աստղադիտարանից հայտնում են, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Լուսինը հայտնվել է Յուպիտեր մոլորակի մոտ, իսկ օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերն այն կմոտենա Սատուրնին։ Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը Մարսի մոտ կգտնվի Լիալուսինը։ Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում այս ամենին հնարավոր է հետևել անզեն աչքով։

Ըստ աղբյուրի, միևնույն ժամանակ աստղադիտակի և նույնիսկ հեռադիտակի միջոցով հնարավոր է հետևել, թե ինչպես է Մերկուրին մոտենում Վեստա աստղակերպին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում