Աղմուկ չկա, քանի որ տրակտորի դիմացը փակողներն այսօր ավագանու անդամներ, պատգամավորներ կամ այլ պաշտոնյաներ են. Խաժակյան

Աղմուկ չկա, քանի որ տրակտորի դիմացը փակողներն այսօր ավագանու անդամներ, պատգամավորներ կամ այլ պաշտոնյաներ են. Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, FacebookԱյսօր արդեն շատերն են նկատել, որ Մաշտոցի պուրակում ընթանում է սրճարանի շինարարություն: Վաղը կնկատեք հսկայական բարձրահարկ շենքը, որը Մարությանը թույլատրել է կառուցել բակային տարածքի մեջտեղում` Մաշտոցի պուրակից մի քանի մետր այն կողմ:

Մյուս օրն էլ կարծում եմ շատերը կնկատեն, որ շինարարություն է իրականացվում օղակաձև զբոսայգում, որի լուսանկարը արել եմ դեռևս նախորդ տարվա ավարտին:

Իսկ գիտե՞ք ինչու այս ամենի շուրջ աղմուկ չկա: Քանի որ երբեմնի խնդիրներ բարձրաձայնողները, տրակտորի դիմացը փակողները այսօր ավագանու անդամներ, պատգամավորներ կամ այլ պաշտոնյաներ են:

Հիմա իրենց ժամանակն է:

Դավիթ ԽԱԺԱԿՅԱՆ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար

No photo description available.

Հետևեք մեզ նաև Telegram-ում