ԱՀԿ-ն կարծում է՝ COVID-19-ի դեմ կատարյալ դեղամիջոց երբեք չի ստեղծվի

ԱՀԿ-ն կարծում է՝ COVID-19-ի դեմ կատարյալ դեղամիջոց երբեք չի ստեղծվի

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.amԱռողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսոսը տեղեկացրել է, որ ներկայումս չկա կորոնավիրուսների դեմ կատարյալ միջոց, և այն կարող է երբեք էլ չլինել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

«Մի շարք պատվաստանյութեր այժմ գտնվում են երեք փուլանոց կլինիկական փորձարկումների մեջ, և մենք հուսով ենք, որ կունենանք մի քանի արդյունավետ պատվաստանյութեր, որոնք կարող կանխել մարդու վարակումը», – ասել է նա։

Այնուամենայնիվ, ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտնել է, որ այս պահի դրությամբ իդեալական միջոց չկա, և կարող է երբեք լինել։ Նա հորդորել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ վարակի տարածումը կանխելու համար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց COVID-19- ի համաճարակի բռնկման մասին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում արդեն իսկ հայտնաբերվել է վարակի ավելի քան 17,6 միլիոն դեպք, մահացել է մոտ 680 հազար մարդ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում