Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է

Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Antifake.amAntifake կայքը պնդում է, որ RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի վկայակոչած հոդվածի հեղինակը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե Արման Բաբաջանյանը։

Աղբյուրը գրում է.

«Այսօր «Russia Today» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սոցիալական տարբեր ցանցերի իր էջերում հոդվածից հատվածներ էր հրապարակել, որով մեղադրում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշել է. «…Հայաստանը կառավարելու համար նշանակել են այնպիսի մարդու, որը մեղադրում է «հայերին» ցեղասպանությունների և անբարոյականության մեջ».

“…Не знаешь, что Арменией поставили управлять человека, который тебя, ненега, тебя, на чьих глазах ятаганами вырезали всю семью, и только старшая сестра утопилась сама, чтобы не достаться янычарам живой, — он ТЕБЯ, святую, обвиняет ‘в геноцидах и безнравственности’…”:

Սիմոնյանը նշում է, որ մեջբերված հատվածի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, որը հոդվածը գրել է դեռևս 2005 թվականին:

Ինչպես նախորդ դեպքում, այս անգամ ևս սոցիալական հարթակներում մեծ աժիոտաժ ու քննարկումներ սկսվեցին:

Գրառմանը արձագանքել է նաև վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Տեղեկատվության ստուգման կենտրոնը` infocheck.am:

ՊՈԱԿ-ը «տեղեկացնում» է, որ Մարգարիտա Սիմոնյանը «հերթական անգամ մեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ չգրված հոդվածի համար»:

«Հիշյալ հոդվածն ունի «Մոռանալ «հերոսական անցյալը»՝ նզովել նախնիներին» խորագիրը։ Այստեղ հեղինակը քննադատում է իր նախնիներին՝ պատմությունից դասեր չքաղելու համար։ Սակայն պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդիսանում այս քննադատության հեղինակը։ Այն տարիներ առաջ հրապարակվել է «Ժամանակ» օրաթերթում, իսկ հոդվածի հեղինակն է ներկայում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը»,– նշում է Կենտրոնը:

Կառույցը հայտարարում է, որ սա ապատեղեկատվություն է, և կոչ անում զերծ մնալ ապատեղեկատվության և չստուգված լուրերի տարածումից։

Մինչդեռ վարչապետին կից ՊՈԱԿ-ի ստորաբաժանումը հենց ինքն է կեղծիք տարածում, քանի որ քննարկվող հոդվածի հեղինակը հենց Նիկոլ Փաշինյանն է, իսկ հոդվածն էլ հրապարակվել է 2005 թվականի դեկտեմբերի 9-ին «Հայկական Ժամանակ» օրաթերթում:

Հոդվածը խմբագրական է` Նիկոլի Փաշինյանի ստորագրությամբ. «Ն.Փ.»: Համացանցում այսօր էլ առկա են և տարածվում են հոդվածի լուսանկարը` թերթից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում