AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ». Մեծ ծախսեր՝ նոր դատարանի համար

 

ՀՀ արդարադատության նախարարությունը երեկ հանրային քննարկման է ներկա­յացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը: Նախագծերի այս փաթեթով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, ընդորում՝ նրանցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից եւ հայցապահանջներից բխող գործերը: Սակայն փաթեթում տեղ գտած փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու, եւ նա­խագծերի ընդունման պարագայում բարեվարքություն կանցնեն նաեւ դատախազների թեկնածուները:

Այսպիսով` նախագծերի փաթեթով սահմանվել են Հակակոռուպցիոն դատարանի եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանվելու ավելի խիստ սահմանափակումներ, մասնավորապես՝ հաշվի են առնվելու ստա­ցած կարգապահական տույժերը: Միեւնույն ժամանակ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել այլ դատավորների համեմատությամբ ավելի բարձր աշխատավարձ:

Ինչ­պես արդեն նշեցինք, բարեվարքության ուսումնասիրություն օրենքի ընդունումից հետո կացնեն ոչ միայն դատավորների թեկնածուների հավակնորդները, այլեւ Վերաքննիչ դատարանի կամ Վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու նպատակով առաջխաղացման ցուցակում ընդգրկվող անձինք եւ դատախազների թեկնածուները: Նկատենք, որ այս դատարանի ստեղծումը նախատեսված է Հակակոռուպցիոն ռազ­մավարությամբ եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով: Ավելին, նախագծի հետ մեկտեղ նախարարությունը ներկայացրել է նաև այն ծախսերը, որոնք նախատեսված են լինելու: Այսպիսով, 2021-2023 թվականների համար աշխատավարձի, կոմունալ եւ գրասենյակային ծախսերը միասին կկազմեն 3 մլրդ 339 մլն 529 հազար դրամ, դատավորների տեխնիկական հագեցվածության համար՝ 198 մլն դրամ, տրանսպորտային հագեցվածության համար՝ 321 մլն դրամ, շենքային պայմանների համար՝ 2 մլրդ 800 մլն դրամ: Սա, իհարկե, նախնական հաշվարկներն են: Հավելենք, որ հանրային քննարկման ավարտի համար ժամկետ է նա­խատեսված օգոստոսի 15-ը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Խաչատրյան եղբայրները 50 միլիոն դրամ են փոխանցում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին Փաշինյանը BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան ՌԴ-ում հանդիպումներ են անցկացվում՝ Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների մասնակցությամբ Այս ամենը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից երկարաժամկետ պլանավորված գործողություններ են. Արծրուն Հովհաննիսյան Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ․ ՊԲ (տեսանյութ) ՀՀ վարչապետի չեղարկել է Ռուսաստան պատվիրակություն գործուղելու որոշումը Արցախի նախագահ. «Զինադադար չենք խնդրելու, պարտադրելու ենք» Գեղամասարում «ՍՈՒ 25» գրոհիչից բաց թողնված 50-100 ավիառումբի հետք կա. Արծրուն Հովհաննիսյան 13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել Ամենյան հավանականությամբ, փորձել են հարվածել երկաթգծին, բայց վրիպել են. ՊՆ ներկայացուցիչ ՊՆ. Թուրքիայի F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Պեսկովը կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրացումը քննարկել ՀԱՊԿ շրջանակներում Միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ ագրեսիվ պատերազմ սանձարձակելու դեպքերի առթիվ հարուցված է քրեական գործ․ ԱՀ ՔԿ Հայաստանը և Արցախը ռազմաքաղաքական համարժեք հակահարված են տալու. Փաշինյան Հաշվի առնելով իր ցեղասպանական անցյալը` Թուրքիայից ակնկալվում է զսպվածություն ցուցաբերել ՀՀ-ի նկատմամբ և նրա հետ հակամարտություններում. Տեսսա Հոֆման «Որևէ մեկդ վերջապես կանգնեցրեք խառնակիչ Թուրքիային». եվրապատգամավոր Դեմետրիս Պապադակիս «Երևանը դեռևս չի դիմել ՀԱՊԿ-ին». ՌԴ-ում ՀՀ դեսպան ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը․ ՊԲ Կրեմլը երրորդ երկրներին կոչ է անում յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակին «ԼՂ-ում տեղի ունեցող բռնությունը պետք է դադարեցնել». Պոմպեոն հակամարտող կողմերին բանակցություններին վերադարձի կոչ է արել Հակառակորդի ուղղաթիռի ոչնչացումը. ԱՀ ՊԲ (տեսանյութ) ՄԱԿ-ում հայտարարել են, որ առայժմ չեն կարող հաստատել կամ հերքել ԼՂ հակամարտության սրմանը Թուրքիայի միջամտությունը Անվտանգության խորհրդի քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի հետ Արցախի ՊԲ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ «Իգլա»-ով ոչնչացրել են հակառակորդի 2 ուղղաթիռ (տեսանյութ) ՀԱՊԿ-ն սպասում է Հայաստանի դիմումին ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության հարցը քննարկելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ «Դաշնակիցները պետք է անհապաղ միջամտեն ևս մի Ցեղասպանությունից խուսափելու համար»․ Հենրիխ Մխիթարյան Հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա (լուսանկարներ) Ադրբեջանը ռազմական գործողությունների գոտում ներառում է նաև Հայաստանի տարածքը. սպանվել է մեկ քաղաքացիական անձ. ԱԳՆ «Մերկելը Փաշինյանի և Ալիևի հետ զրույցում կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել»․ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ «Թուրքիան ԼՂ հակամարտության հարցում հռետորաբանությունից անցնել է բացահայտ գործողությունների». Bloomberg Արցախում մարտերը շարունակվում են․ հակառակորդի նոր կորուստները Վարդենիսի գյուղերն այս պահին հրետակոծվում են․ Արծրուն Հովհաննիսյան Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան․ Գնել Սանոսյան (լուսանկարներ) Կողմերը պիտի վերադառնան բանակցությունների, հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չկա. Կոպիրկին Ադրբեջանական օդուժի ոչնչացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաստացի Հայաստանի Հանրապետության տարածքը թիրախավորվել է առաջին րոպեից. Արծրուն Հովհաննիսյան «Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել». Արծրուն Հովհաննիսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan