Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 դեպք

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amՀայաստանում օգոստոսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39 298-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 768 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Ընդհանուր առմամբ, մահվան դեպքերի թիվը հասել է 996-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 511 է, ընդհանուր առողջացածներինը՝ 30 372, փաստացի բուժվողներինը՝ 7930 (մեկ օրում նվազել է 321-ով): Մեկ օրում թեստավորվել է 1069 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 168 164 քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում