Թուրքիայի հետ խաղաղ, երջանիկ ապրելու հեքիաթը Հայաստանում փողով տարածողներին ասելիք չկա. Վարոսյան

Թուրքիայի հետ խաղաղ, երջանիկ ապրելու հեքիաթը Հայաստանում փողով տարածողներին ասելիք չկա. Վարոսյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, FacebookԹուրքիայի հետ ախպերություն, քիրվայություն, հարևանություն անելու, խաղաղ երջանիկ ապրելու հեքիաթը Հայաստանում փողով տարածողներին ասելիք չկա, նրանցով ապագայում կզբաղվեն դրա համար ստեղծված, բայց հիմա եսիմինչով զբաղվող մարմինները։ Բայց դրանց լապշան ականջներին կախածներին մի հարց կարելի է տալ. մտածե՞լ են արդյոք նրանք, թե ինչպես է ստացվել, որ այդ պետությունը իր հարևաններից երեքի հետ այնքան «խաղաղ» է գոյակցում, որ զինված ինտերվենցիա է իրականացրել նրանց տարածք, չորրորդ հարևանի հետ գտնվում է նույն ռազմաքաղաքական դաշինքում, բայց այդ պայմաններում էլ չի թաքցնում ագրեսիվ նկրտումները, հինգերորդի տարածքի մի մասում ակտիվ տնտեսական ներխուժում է իրականացնում, վեցերորդի հետ սառը պատերազմի մեջ է, յոթերորդի սահմանն էլ փակած ցեղասպանություն կրկնելու մասին է հոխորտում։

Հարց է էլի, ուղղակի հարց…

Երվանդ ՎԱՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում