Կամ այս խեղկատակների ռեժիմը քոքահան կարվի, կամ Հայաստանի Հանրապետություն ընդհանրապես չի լինի. Միհրան Հակոբյան

Կամ այս խեղկատակների ռեժիմը քոքահան կարվի, կամ Հայաստանի Հանրապետություն ընդհանրապես չի լինի. Միհրան Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, FacebookՀասկանու՞մ եք՝ սրանք ով են: Մաշտոցի պուրակի ծառերի համար «պայքարելով»՝ եկան իշխանության ու բետոնը քաշեցին ծառերի վրա: Օտարալեզու դպրոցների դեմ «պայքարելով»` եկան իշխանության ու թուրքի նման դպրոցական ծրագրերում հայ գրականություն ու հայոց պատմություն են պղծում:

Ամուլսարի շահագործման դեմ «պայքարելով»՝ եկան իշխանության և ուժային մեթոդներով գաղտագողի հանքը բացում են: Կոռուպիցիայի դեմ «պայքարելով»՝ եկան իշխանության և պետական բյուջեն են լափում ու Վորոնեժի ծխախոտային մաքսանենգությունը սարքել են ջրի ճանփա: Արագաչափերի դեմ «պայքարելով»՝ եկան իշխանության ու ավելացրեցին արագաչափերի քանակը: Մարդկանց տուգանելու դեմ «պայքարելով»՝ եկան իշխանության ու մարդկանց բառի բուն իմաստով տուգանքի մատերիալ դարձրեցին: Հայաստանի Հանրապետությունն ու Նիկոլ Փաշինյանի ռեժիմն անհամատեղելի են: Կամ այս խեղկատակների ռեժիմը քոքահան կարվի, կամ Հայաստանի Հանրապետություն ընդհանրապես չի լինի:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում