Ջերմուկցիները խիստ բարկացած են. Ռուբեն Մելիքյան

Ջերմուկցիները խիստ բարկացած են. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, FacebookՋերմուկցիները խիստ բարկացած են։ Գիշերը Լիդիանի անվտանգության ծառայությունը ապամոնտաժել և տեղափոխել է Ամուլսարի պահապանների տնակները՝ դրանց փոխարեն տեղադրելով սեփական տնակները։ Ջերմուկցիները պնդում են, որ իրենց տնակները Լիդիանի տարածքում ՉԷԻՆ և ի հիմնավորումն՝ ներկայացնում են դատական ակտ։

Առավոտից ջերմուկցիները իրազեկում են հանգստացողներին այն մասին, որ ժամը 15:00-ին հավաքվելու են Փոստի դիմացի հրապարակում՝ դեպի Ամուլսար ավտոերթ իրականացնելու համար։

Ջերմուկցիներին իրազեկելու կարիք չկա, որովհետև բոլորը իրազեկ են և բարկացած։

Միաժամանակ, բոլոր ինձ հանդիպած ջերմուկցիները տրամադրված են բացառապես խաղաղ պայքարի՝ պնդելով, որ դա՛ է եղել և լինելու պայքարի հաջողության գրավականը։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում