Դրական միավորներով բուհ չընդունված դիմորդները հանդիպել են դդումի հետ

Դրական միավորներով բուհ չընդունված դիմորդները հանդիպել են դդումի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amՄիասնական քննությունների արդյունքում դրական ու բարձր միավորներ ստացած, բայց որևէ բուհ չընդունված դիմորդներն այսօր հանդիպում են ունեցել։ «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամ Հայկ Բաբալյանը այդ հանդիպումից լուսանկարներ է հրապարակել ու կից գրառում կատարել.

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի ունեցավ պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը։

Հանդիպումն այնքան էլ արդյունավետ չէր, պարոն Հարությունյանը բառեր չէր գտնում մեր հարցերին պատասխանելու համար. բառամթերքը թույլ չէր տալիս։

Իսկ եթե մի փոքր ավելի լուրջ, ապա՝ սա մեր բողոքի ակցիան է ընդդեմ Արայիկ Հարությունյանի։ Մարդ՝ ով օրեր շարունակ անտեսեց մի շարք երիտասարդների, արհամարհեց դիմորդներին, անգամ չհամաձայնվեց հանդիպել մեզ հետ։

Պարոն Հարությունյան, հիասթափությունը Ձեր անձի հանդեպ հատել է բոլոր սահմանները, Դուք այլևս կործանված եք…

Հ.Գ. ի դեպ, այս կերպարն ենք ստացել, քանի որ սոցիալական ցանցում և բազմաթիվ լրատվական կայքերում Արայիկ Հարությունյանին ներկայացնում են հենց այսպես»։

Հիշեցնենք, երեկ Բաբալյանը տեղեկացրել էր, որ վերջապես Արայիկ Հարությունյանի հետ են հանդիպելու, հանդիպումն էլ անցնելու է նախարարությունից դուրս, ոչ ֆորմալ միջավայրում։

ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Օֆելյա Կամավոսյանն էլ հերքել էր լուրը՝ նշելով.

«Հարգելի’ գործընկերներ, սա ապատեղեկատվություն է, նախարարի գրաֆիկում նման որևէ հանդիպում վաղը նախատեսված չէ»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում