AM | RU
USD
EUR
RUB

Ճգնաժամը՝ որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորություն

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am2020 թվականի սկզբից կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները նոր կանոններ սահմանեցին բիզնեսի համար: Շատ դեպքերում ստեղծված դժվարությունները բիզնեսների համար նոր մեկնարկի և նոր հնարավորությունների սկիզբ կարող են դառնալ: Ինչպիսի՞ն էր իրավիճակը Հայաստանի բիզնես ոլորտում համավարակի սկզբում, ընթացքում, և ի՞նչ կարելի է սպասել ապագայում, ինչպես նաև պետական աջակցությամբ ծրագրերի միջոցով ստեղծված նոր հնարավորությունների մասին: Այս և այլ բիզնես թեմաների մասին խոսել ենք ԱԿԲԱ Բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանի հետ:

- Ի՞նչ իրավիճակ էր հայաստանյան բիզնես ոլորտում համաճարակի տարածման սկզբում:

- Սկզբնական շրջանում մենք գործ ունեինք որոշակի խառնաշփոթի հետ, որը, կարծում եմ, կապված էր տեղեկատվության պակասի հետ: Բիզնեսը հանկարծակիի էր եկել, բայց որոշ ժամանակ անց սկսվեց ադապտացիայի փուլը։ Այս ճգնաժամի ընթացքում ընդգծվեցին և դուրս բերվեցին բիզնեսի բնականոն գործունեության շարունակական ապահովման հիմնական գրավականներն ու գործիքները. հեռավար աշխատանքի կազմակերպում, անվտանգության նոր կանոններ, աշխատանքների ընթացքը ճշգրիտ կազմակերպելու համար վարվելակերպի այլ կանոնների սահմանում և այլն։ Այս ամենը մեծապես օգնեց իրավիճակի որոշակի կայունացմանը։ Վարքագծային այս փոփոխությունները դրսևորվեցին բոլորի մոտ՝ և՛ գործատուների, և՛ աշխատակիցների, և՛ հենց հաճախորդների:

- Ի՞նչ իրավիճակ է այժմ հայաստանյան բիզնես ոլորտում:

- Այս իրավիճակում տնտեսվարողներին պայմանականորեն կարող ենք բաժանել երեք մեծ խմբի:

Առաջին մեծ խմբում այն ձեռնարկություններն են, որոնք այժմ չեն գործում: Օրինակ՝ այն հյուրանոցները, որոնց գործունեությունը հիմնականում պայմանավորված է արտաքին տուրիզմով: Ներկա փուլում այս կազմակերպություններից ակնկալել, որ ակտիվություն կցուցաբերեն, կարծում եմ, իրատեսական չէ։

Երկրորդ խումբը: Ձեռնարկություններ, բիզնեսներ, որոնց մոտ նախկինի համեմատ որոշակի անկում արձանագրվել է, բայց այս իրավիճակում առկա ակտիվությունը նրանց թույլ է տալիս ապահովել որոշակի կայունություն:

Եվ երրորդ խումբը: Բիզնեսներ, որոնք չեն տուժել կորոնավիրուսի պայմաններում և, նաև որոշակի աճ են ապահովել: Խոսքն այն ձեռնարկությունների մասին է, որոնք իրացման խնդիր չեն ունեցել և չունեն: Վերջիններիս մոտ նույնիսկ աճի տեմպեր է գրանցվել: Եվ, իհարկե, այս բիզնեսները շատ լավ առիթ ունեն ավելի զարգանալու:

- Պետական աջակցությամբ ծրագրերի մասին: Ի՞նչ դեր ունեցան այս ծրագրերը ներկա իրավիճակում, և ի՞նչ հնարավորություններ են ստանում տնտեսվարողները:

- Իրավիճակի կայունացման համար անկյունաքարային դեր են ունեցել պետական աջակցությամբ ծրագրերը։ Բայց կարևոր է շեշտել, որ այս ծրագրերը վերջին հույսի փրկօղակ չեն եղել: Մեծ հաշվով բոլոր ընկերություններն են տուժել կորոնավիրուսից, և մենք այս ծրագրերը դիտարկում ենք որպես լավ հնարավորություն բիզնեսի աճի, զարգացման և, ինչու ոչ, էական լավ պայմաններով՝ 0 տոկոս տոկոսադրույքով վարկավորվելու համար, որը սովորական պայմաններում, հասկանում ենք, որ անհնարին էր: Բիզնեսը պետք է այս հնարավորությանը փորձի նայել ոչ թե տուժած կազմակերպության դիրքից, այլ այս ծրագրերը դիտարկել որպես նոր հնարավորություն՝ զարգանալու, վերապրոֆիլավորվելու համար:

– Ի՞նչ կարելի է սպասել ապագայում:

– Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ այս դժվարին իրավիճակում ունենք գործընկերներ, որոնք ոչ միայն կարողացել են կայունություն ապահովել, այլև ընդլայնել, հիմնել ու զարգացնել իրենց գործունեությունը։ Մեր պետության և տնտեսության համար շատ կարևոր է բիզնես ոլորտի ադապտացիոն ունակությունների զարգացումը հնարավոր նոր ստեղծվող իրավիճակներում: Օրինակ՝ անհրաժեշտ է ճկունություն բիզնեսի տրանսֆորմացիայի՝ թվային տիրույթ տեղափոխվելու հնարավորությունների մասով։ Մենք էլ՝ մեր հերթին, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պատրաստ ենք մեր գործընկերների հետ քայլ առ քայլ կամ մեծ թռիչքներով առաջ շարժվել։

ԱԿԲԱ Բանկը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր գործընկերների կողքին ամուր կանգնած լինելու փաստը։ Մենք ճգնաժամի ի հայտ գալու առաջին օրվանից ինտենսիվ և, որ ամենակարևորն է, անհատականացված մոտեցմամբ արձագանքել ենք մեր բոլոր գործընկերների մոտ ստեղծված խնդիրներին։ Կիրառել ենք լայն գործիքակազմ. համատարած վարկային արձակուրդի տրամադրում, տարբեր տեսակների վճարների չեղարկում, կազմվել են նոր՝ երկարաձգված մարման գրաֆիկներ։ Այս փուլում վարկերի տոկոսադրույքները որքան հնարավոր է տրամադրվել են ցածր շեմով՝ հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում ձեռք ձեռքի տված է պետք պայքարել, միասին կառավարել ռիսկերը և, եթե որոշակի դժվարություններ էլ կան, դրանք էլ բաշխել մեր և մեր գործընկերների միջև՝ խնդիրները միասին հաղթահարելու համար։

Պետական աջակցության առաջին ծրագրով տրամադրվող վարկերի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների պետական սուբսիդավորման ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Պետական աջակցությամբ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրերին հնարավոր է դիմել հետևյալ հղմամբ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Լրահոս
Վարչապետի աշխատակազմը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագրեր է կնքել մի քանի ընկերությունների հետ Այսօր մեկ անգամ ևս ազատման դիմում եմ գրել, որը վարչապետն ընդունել է. Սմբատ Գոգյան Գեորգի Ավետիսյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից Ղարաբաղյան հակամարտությունն ու Էրդողանի պլան-մինիմումը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է ՍԴ նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվել է Երվանդ Խունդկարյանը. Է. Շաթիրյան (տեսանյութ) Սաթիկ Սեյրանյան. Թույլ չտվեցի, որ Փաշինյանը շոուն շարունակի (Տեսանյութ) ՍԴ նիստը կրկին ընդմիջվեց, կշարունակվի վաղը. նախագահի միակ թեկնածուն այս պահին Երվանդ Խունդկարյանն է Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Չի կարելի անտեսել հեռակա համակարգում սովորողներին. Ափոյան Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք ՍԴ նախագահի մեկ առաջադրված, մեկ ինքնաառաջադրված թեկնածու կա. Նոր մանրամասներ՝ ՍԴ նիստից ՀՔԾ-ն արձագանքել է Ղազինյանի բողոքի բավարարման մասին հրապարակմանը Թույլ մի՛ տվեք, որ գաղթենք. պահանջում ենք աչալուրջ մոտեցում հայրենադարձության նոր ալիքի նկատմամբ. հայրենադարձ (տեսանյութ) Պաշտպան. Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Սա խուժանապետություն է, Փաշինյանը բոլորին համոզել է, որ կա մի մեթոդ՝ աղմուկ ու փողոցային պայքար. Միհրան Հակոբյան (տեսանյութ) Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ ընդունվելու կարգը կփոխվի Աննա Հակոբյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան» Պուտինը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել «Վարկային հիմնախնդիրները՝ ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Վարկառուները կսկսեն չվճարել՝ ենթադրելով, որ ապագայում ներվելու են. Երիցյանը՝ համաներման մասին Իրանի նախագահը երեք օր անց շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կոշտ պատասխան է տվել ադրբեջանցիներին Էլինար Վարդանյան. Վարչապետի դատաիրավական էմոցիաները Լևոն Շիրինյան՝ 300 դոլարով «ստատուս գրողը» Կարող եմ ենթադրել, որ որոշակի անդամներ միմյանց հետ որոշակի քննարկումներ կատարում են, ես այդ ամեն ինչից տեղյակ չեմ. Հրայր Թովմասյան (Տեսանյութ) Հայաստանի դատական ոլորտում բարեփոխումների համար Եվրոպական հանձնաժողովը 30 մլն եվրո կտրամադրի Արսեն Թորոսյան. Վարակակիրների կտրուկ աճը դեռևս չենք պայմանավորում դպրոցները բացելով Կառավարության նիստ. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերն ավելացել են Կառավարության դիմաց տեղի ունեցող ակցիաները՝ ուղիղ Արցախի հարցում Թուրքիան և Ադրբեջանը երկու ծրագիր ունեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Որ աշակերտներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Նոր որոշում է ստորագրվել «Հրապարակ»․ Արկադի Ղուկասյանը իր դեմ մահափորձի վերաբերյալ տեսանյութ ունի «Ժողովուրդ»․ Հայաստան ուղարկվող գումարները կրճատվել են «Փաստ»․ ԱԺ-ում որոշել են անաղմուկ ՌԴ-ի պահանջը կատարել «Հրապարակ». Ամեն ինչ արել են, որ սանկցիայի քննությունը համընկնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հերթապահությանը «Հրապարակ». Իշխանության ներքին խոհանոցից տեղեկություն դուրս հանողներին խիստ պատիժ է սպասվում «Փաստ». Բանակցային սեղանին մադրիդյան սկզբունքնե՞րն են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan