Ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը, ինչի՞ համար եք եկել այս թուրքերին պաշտպանում, երեխեքին ջարդում․ Ամուլսարի ակցիայի մասնակիցը՝ ոստիկանապետին (տեսանյութ)

Ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը, ինչի՞ համար եք եկել այս թուրքերին պաշտպանում, երեխեքին ջարդում․ Ամուլսարի ակցիայի մասնակիցը՝ ոստիկանապետին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԱմուլսարի երկրորդ հենակետի մոտ լարված իրավիճակը շարունակվում է: Նշենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանել է տարածքում հերթապահություն իրականացնելու նպատակով տեղադրված տնակները և տեղադրել իրենց տնակը՝ ասելով, որ տարածքն իրեն է պատկանում:

Ակցիայի մասնակիցները նշում են՝ կշարունակեն մնալ տարածքում այնքան ժամանակ, մինչև Լիդիան ընկերությունը տնակները տեղափոխի:

Ակցիային ներկա է նաև Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը, ով նշեց, որ փաստաթղթեր են ներկայացվել, որ տնակները գտնվում են օրինական հիմքով և իրենց վարձակալած տարածքի վրա, սակայն ակցիայի մասնակից քաղաքացին նշեց, որ հարցում է արել Ոստիկանություն և այնտեղից իրեն տեղեկացրել են, որ վիճարկվող տարածքը ԴԱՀԿ-ի և «Գեոդեզիա-քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի, ոստիկանության և համայնքի ղեկավարության հետ տեղադիրքը ստուգել են և պարզել, որ այդ տնակները չեն գտնվում վիճահարույց տարածքում:

Սակայն ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը նշեց, որ այդ ժամանակ ներկայացվել են այլ կոորդինատներ և տվյալ տարածքն այդ ժամանակ հանդիսացել է համայնքային սեփականություն:

Քաղաքացին, դիմելով ոստիկանապետին, նշեց. «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապօրինի հողերի սեփականացումը վերացվելու է և օրենքի դաշտում են գործելու: Բա ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը, ինչի համար եք եկել այս թուրքերին պաշտպանոմ, երեխեքին ջարդում»:

Ոստիկանության կողմից դուրս բերվեցին «Լիդիան Արմենիա» ընկերության 6 աշխատակիցներն, որոնք օրեր առաջ մուտք էին գործել հանքի տարածք և դուրս չէին գալիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում