Քաղաքացիական հագուստով մարդիկ մոտեցել են շարժման անդամներին ու բռնի գործողությունների կիրառմամբ ձերբակալել. «Կանաչ ապագա» բնապահպանական շարժում

Քաղաքացիական հագուստով մարդիկ մոտեցել են շարժման անդամներին ու բռնի գործողությունների կիրառմամբ ձերբակալել. «Կանաչ ապագա» բնապահպանական շարժում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, FacebookԱյսօր Ամուլսարի տարածքում անցկացվող խաղաղ հավաքի ժամանակ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը և շարժման վարչության անդամ, ապրիլյան պատերազմի մասնակից Ռաֆայել Հովհաննիսյանը:

Բերման ենթարկողների մեջ եղել են քաղաքացիական հագուստով մարդիկ, ովքեր թիրախավորված մոտեցել են շարժման անդամներին և ակնհայտ սադրանքներով ու բռնի գործողությունների կիրառմամբ ձերբակալել են այդ պահին Ամուլսարի տարածքում խաղաղ ցույց իրականացնող շարժման անդմաներին:

Մենք արձանագրում ենք, որ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման անդամներին բերման ենթարկելու գործողություններում դրսևորվել է անհամաչափ և ակնհայտ բռնի ուժ, ինչի առնչությամբ մեր մտահոգություն ենք հայտնում և իշխանություններից պահանջում ենք անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ շարժման մասնակիցներին ազատ արձակելու և ոտնահարված իրավունքներն անհապաղ վերականգնելու համար:Այսօր Ամուլսարի տարածքում անցկացվող խաղաղ հավաքի ժամանակ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը և շարժման վարչության անդամ, ապրիլյան պատերազմի մասնակից Ռաֆայել Հովհաննիսյանը:

Բերման ենթարկողների մեջ եղել են քաղաքացիական հագուստով մարդիկ, ովքեր թիրախավորված մոտեցել են շարժման անդամներին և ակնհայտ սադրանքներով ու բռնի գործողությունների կիրառմամբ ձերբակալել են այդ պահին Ամուլսարի տարածքում խաղաղ ցույց իրականացնող շարժման անդմաներին:

Մենք արձանագրում ենք, որ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման անդամներին բերման ենթարկելու գործողություններում դրսևորվել է անհամաչափ և ակնհայտ բռնի ուժ, ինչի առնչությամբ մեր մտահոգություն ենք հայտնում և իշխանություններից պահանջում ենք անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ շարժման մասնակիցներին ազատ արձակելու և ոտնահարված իրավունքներն անհապաղ վերականգնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում