Բեյրութում պայթյուններ են որոտացել. նախնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել (տեսանյութ)

Բեյրութում պայթյուններ են որոտացել. նախնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԼիբանանի ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավարը հերքել է հրավառուկների պահեստում պայթյունի վարկածը և հայտարարել է, որ Բեյրութում որոտացած պայթյունի պատճառն այլ պայթուցիկ նյութերի բռնկումն է եղել:

21։00

Reuters-ը հայտնում է պայթյունի հետևանքով 10 զոհի մասին։

20։55

«Ալ-Հադաթ» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ Բեյրութի նավահանգստի ուղղությամբ հրթիռային հարված կարող էր հասցված լինել: Աղբյուրի տվյալներով՝ հարձակման նպատակը, որը վերագրվում է Իսրայելի ռազմաօդային ուժերին, կարող էր լինել «Հեզբոլլահ» շարժման պահեստը:

Պայթյունի պատճառների պաշտոնական վարկած դեռևս չի հաղորդվում: Լիբանանյան բանակի հրամանատարության ներկայացուցիչները որևէ հայտարարություն այս հարցով չեն արել:

20։45

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ առնվազն 6 մարդ մահացել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ զոհերի մարմինները հայտնաբերվել են լիբանանյան մայրաքաղաքի նավահանգստում: Նշվում է նաև, որ հարյուրավոր մարդիկ են վիրավորվել երկու պայթյունի հետևանքով:

Համացանցում տեսանյութեր են հրապարակվում Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից և դրա հետևանքներից:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին, երկու պայթյուն է որոտացել Բեյրութում: Կատարվածի հետևանքով մի քանի տասնյակ տեղի բնակիչներ են վիրավորվել:

Բացի այդ, մի շարք տներ են ավերվել, փլատակների տակ կարող են մարդիկ լինել: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունի պատճառը կարող է հրավառուկների պահեստում տեղի ունեցած բռնկումը լինել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում