Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բեյրութում պայթյունի հետևանքով 30 զոհի մասին

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բեյրութում պայթյունի հետևանքով 30 զոհի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԼիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 30 զոհի մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Լիբանանյան Կարմիր խաչի ղեկավարն, իր հերթին, հայտնել է, որ ներկա պահին պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 2200-ի, սակայն այդ թիվը դեռ վերջնական չէ:

Հիշեցնենք, որ մահացել է նաև լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, որը ծանր վիրավորվել էր պայթյունի հետևանքով:

Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ մայրաքաղաքային հիվանդանոցները լի են վիրավորներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում