Ամուլսարի հանքը սպեցիֆիկ է և այս առումով վտանգը շատ մեծ է․ Կարինե Դանիելյան

Ամուլսարի հանքը սպեցիֆիկ է և այս առումով վտանգը շատ մեծ է․ Կարինե Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԻշխանությունն իրոք թակարդի մեջ է, շատ դժվար է որոշում ընդունել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով Ամուլսարի խնդրին։

«Մի կողմից էկոլոգիական ռիսկերը շատ բարձր են, մյուս կողմից ֆինանսական ռիսկերը մեծ են, տուգանք պետք է մուծվի, բավականին գումարներ Լիդիանը ծախսել է արդեն, ծրագրեր է իրականացրել»,- ասաց նա և իշխանությանը խորհուրդ տվեց հավաքել բոլոր մասնագետներին՝ տնտեսագետների, իրավաբաններին, որոնք կգտնեն լուծում ստեղծված իրավիճակում։

«Պետք է քննարկել այդ հարցը և, եթե իրոք սկզբունքորեն հնարավոր է գոնե կրճատեն այդ տուգանքները, ուրեմն պետք է կանգնեցնել գործընթացը և թույլ չտալ աշխատանքներ իրականացնել»,- ասաց նա։ Ըստ բնապահպանի՝ ամեն դեպքում բնապահպանական շահը պետք է գերակա լինի։

«Առանց այն էլ եղած հանքարդյունաբերությունը, մետաղային հանքերը մեզանում էկոլոգիական դժբախտություն են, իսկ այս հանքը սպեցիֆիկ է և այս առումով վտանգը շատ մեծ է՝ ինչ տեխնոլոգիա, ինչ տեխնիկա էլ ուզում ես օգտագործի»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է նորանշանակ նախարարի աշխատանքին, ապա Կարինե Դանիելյանը նշեց, որ նախարարին չի ճանաչում, երբևէ ոլորտի խնդիրների հարցում չի շփվել հետը։

Կարիեն Դանիելյանը ասաց, որ եթե գործարկվի հանքը, ապա ժամանակի ընթացքում կունենանք վնաս՝ և՛ Ջերմուկի համար, և՛ Սևանի համար։ Ինչ վերաբերում է բնապահպանների, ակտիվիստների գործողություններին, ապա նա ասաց․ «Էլ ինչ անենք մնացել է բռնենք կախվենք»։ Նա կոչ արեց շարունակել պայքարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում