Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները M Group ընկերությունում են. ՈՒՂԻՂ
05/08/2020 13:36
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները M Group ընկերությունում են: Լրատվամիջոցների հետ զրույցում ընկերության փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ իրենց թույլ չեն տալիս մուտք գործել իրավապահների գործողության տարածք.
«Ինձ չի թույլատրվել մուտք գործել և իրավաբանական օգնություն ցույց տալ, պաշտպանել ընկերության շահերը: Ոստիկաններին ցուցում է տրվել՝ արեք ամեն ինչ, դուք խնդիր չունեք: Իմ գիտակցական կյանքում այսպիսի քննչական գործողության ականատես չեմ եղել: Այստեղ հանցանքների շարք կատարվեց, տեսանյութերը առկա են»,- նշեց նա:
Ոստիկանությունը շարունակում է գործողություններ իրականացնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում