Ոստիկանությունը գործողություններ է կատարում M GROUP ընկերությունում, փաստաբանի հավաստմամբ՝ դրանք ուղեկցվում են լիազորությունների չարաշահմամբ

Ոստիկանությունը գործողություններ է կատարում M GROUP ընկերությունում, փաստաբանի հավաստմամբ՝ դրանք ուղեկցվում են լիազորությունների չարաշահմամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amՈստիկանության քրեական գլխավոր վարչության աշխատակիցները մտել են M GROUP շինարարական ընկերություն, իրականացնում են զննություն: Լրագրողների հետ զրույցում ընկերության շահերը պաշտպանող փաստաբան Ամրամ Մակինյանը նշեց, որ սա ոստիկանության կողմից լիազորությունների չարաշահում է:

«Դեպքի վայրի զննության քողարկված գործողության անվան տակ կատարվել է խուզարկություն: Քիչ առաջ ընկերության աշխատակցուհին ներկայկացրեց, թե ինչ է կատարվում. իրականում ոստիկանության աշխատողները մտել են և պահանջել, որ դարակներում գտնվող հաշվապահական և այլ փաստաթղթեր դրվեն սեղաններին: Սակայն այն, ինչ գտնվում է դարակում, օրենքն արգելում է վերցնել, տեսնել և զննել»,– պրազաբանեց նա:

Նա նշեց, որ թեպետ ինքը ներկայացնում է M GROUP ընկերության շահերը, իրեն չի թույլատրվել կատարել իր պարտականությունները: «Արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, ինձ չի թույլատրվել մուտք գործել և իրավաբանական օգնություն ցույց տալ, պաշտպանել ընկերության շահերը: Ոստիկաններին ցուցում է տրվել՝ արեք ամեն ինչ, դուք խնդիր չունեք: Իմ գիտակցական կյանքում այսպիսի քննչական գործողության ականատես չեմ եղել: Այստեղ հանցանքների շարք կատարվեց, տեսանյութերը առկա են»,- նշեց նա:

Մակինյանը հավելեց, որ իրենց պաշտոնապես նյութերի նախապատրաստման հետ կապված որևէ հանագամանք չի ներակայացվել, չգիտեն՝ ինչի մասին է խոսքը, ինչո՞ւ են մտել ընկերություն: «Գողանում կամ բացահայտ հափշտակում են փաստաթղթեր ու այս ոստիկանությունը պետք է հանցագործությո՞ւն բացահայտի: Միայն դատարանի թույլտվությամբ կարելի է ներխուժել անձնական տարածքներ, մենք այս մարդկանց փորձեցինք բացատրել զննության էությունը, մենք գիտենք, որ այստեղ ոստիկանության ծառայողներ են, ես ամաչում եմ, որ մեր ոստիկանությունը արդեն հետ է գնացել, հասել 1937 թիվ»,- հայտարարեց նա:

Մակինյանը նաև տեղեկացրեց, որ ՄԻՊ աշխատակիցներին են հրավիրել: «Հարգելի՛ հանրություն, ապրում ենք այն ՀՀ-ում, որտեղ փաստաբանին թույլ չեն տալիս ներկա գտնվել ու պաշտպանել Արմենի իրավունքները, սա է մեր իրավական երկրի իրական դեմքը»,– ասաց նա:

Ընկերության սեփականատեր Արմեն Մկրտչյանն էլ հավելեց, որ սա անօրինականություն է, որևէ քրեական գործ չկա հարուցված, դատարանի որոշում չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում